Գլխավոր / Մտքի քարտեզ / Ադրբեջանը ոչ մի կերպ չի վերադառնում բանակցությունների սեղան

Ադրբեջանը ոչ մի կերպ չի վերադառնում բանակցությունների սեղան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում hատարարեցին, որ համաձայնության են հասել ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման հարցում (+7), որն ըստ էության հնարավոր է դարձնելու ԵԱՀԿ   անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ,  շփման գծում առավելպարբերաբար դիտարկումներ իրականացնեու հարցը:

«Արցախթայմսի»-ի հետ զրույցում, Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, մեկնաբանելով համանախագահների այս հայտարարությունը նշեց, որ այս մասին համաձայնություն էր ձեռք բերվել և  հայտարարվել դեռևս  2016  թվականին՝  Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում,   Հայաստանի ու Արցախի նախագահների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ:

«Ադրբեջանում մի պահ առհասարակ փորձում էին ցույց տալ, որ այդ մասին քննարկում չի եղել, իսկ ավելի ուշ ձեռքբերված պայմանավորվածությունների վերաբերյալ սկսեցին նախապայմաններ առաջ քաշել»,-նշեց Տ. Աբրահամյանը, ապա հավելեց, որ այս անգամ ևս Ադրբեջանում ըստ էության բացասաբար են արձագանքել համանախագահների հայտարարությանը:

«Նախ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ իրենք դեմ չեն առաջարկին, սակայն դա կարող է  տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ «հայկական զորքերը դուրս բերվեն օկուպացված տարածքներից»: Ըստ  էության, Ադրբեջանն այս անգամ ևս հետ կանգնեց ստանձնած պարտավորություններից:

Երկրորդ, Արցախի պաշտպանության բանակի՝ այսօր տարածած մամուլի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նախորդ տասնօրյակի համեմատ, Ադրբեջանը նկատելի ավելացրել է  հրադադարի ռեժիմի խախտման ինտենսիվությունը: Սա իրականում Ադրբեջանի՝  համանախագահների հայտարարություններին ուղղված ժեստ էր, որն արտահայտում է  Ադրբեջանի իշխանությունների իրական  ցանկությունները»:

Ստուգեք նաեւ

Ազատագրված հայկական տարածքները մեծ խաղի խաղաքարտ

Ապրիլյան պատերազմից հետո, կարծես թե ավելի խորը երևակվեց Իսրայելի համագործակցությունը Ադրբեջանի հետ, որը, բնականաբար, իր …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.