Գլխավոր / Մտքի քարտեզ / Ալիևը Ռուսաստանի համար մնում է դեռևս ամենաարդարացված դեմքը

Ալիևը Ռուսաստանի համար մնում է դեռևս ամենաարդարացված դեմքը

Uuuntitled-1   Հունիսի 20-ի ՍանկտՊետերբուրգում ԼՂՀ կարգավորման խնդրի հետ կապված ՍարգսյանԱլիևՊուտին եռակողմ հանդիպումը տարբեր քննարկումների  ու գնահատականների առիթ դարձավ: Ըստ քաղաքագետ, փորձագետ Ռոման Մելիքյանի  ԼՂ հակամատության խնդրի լուծումը ռևերսորեն ստատուսքվոյից վերածվում է   անկանոն և անկայուն ստատուսքվոյի, մինչդեռ Եվգենի Սատանովսկին Հաքքին. ազ-ին տրված հարցազրույցում Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողությունների վերսկսումը համարեց, մեղմ ասած, անխոհեմ քայլ, և հույս հայտնեց, որ Ալիևը կպահպանի ստատուս քվոն, որը ամենահարմար տարբերակն է ներկա պարագայում:  ,,Արցախթայմսը,, հիշյալ հարցի շուրջ զրուցեց Ռոման Մելիքյանի հետ:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Սատանովսկու միտքը, արդյո՞ք դա նշանակում է, որ Մոսկվան կողմնակից է ստատուս քվոին:

Մեկ բան է համարել անխոհեմ քայլ, այլ բան է գործել այդ ուղղությամբ: Ադրբեջանի վերնախավը բազմիցս ապացուցել է իր անխոհեմ քայլերով առաջնորդվելու ցանկությունն ու ցավոք նաև իրականությունը:  Իհարկե, եթե խոհեմ գտնվեին, նման ռիսկի չէին գնա և չէին իրականացնի այն, ինչ արեցին ապրիլին, քանի որ դրանով իրենք մեծ ռիսկի դիմեցին: Առնվազը  կարող էին ոչ միայն իրենց երկրի գոյությունը դնել հարցականի տակ, քանի որ լայնամասշտաբ պատերազմի վերածման դեպքում ամբողջ նավթաենթակառուցվածքները կարող էին ոչնչացվել, թե’ հայկական զինված ուժերի կողմից, և թե’ հնարավոր քաղաքացիական պատերազմով, որն անշուշտ, կարող էր սկսվել միջէթնիկական և միջազգային խռովությունների և անհանդուրժողականության, ինչու չէ նաև սոցիալական անարդարության պայմաններում: Մեկ բան հստակ է. Ադրբեջանի ներկայիս վարչակազմն ամեն ինչ անում է և կանի իշխանությունը պահելու և ժառանգաբար փոխանցելու համար: Եթե պետք է պատերազմ կանի, եթե ոչ` ուրեմն կերկարաձգի, ցանկացած պարագայում նրա համար թիվ մեկ խնդիրը` իշխանություն պահելն է և իր ժողովրդի առջև իրապես արդարացված “ժողովրդավարական սուլթանի” կեցվածքով հանդես գալը:

Իսկ Ռուսաստանի պետական շահն այս հարցում, անկեղծ ասած, կապ ունի այնքանով, ինչքանով ալիևյան կլանը Ռուսաստանի հետ. նրան, իր անձնական կապերով հանդերձ, շատ բան է կապում. կարճ ասած, Ալիևը Ռուսաստանի համար մնում է դեռևս ամենաարդարացված դեմքը, ում հետ կարելի է աշխատել, ներազդել, կառավարել և հնարավորին չափ խաղալ….

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.