ԱՀ նախագահը Քաշաթաղում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ տեղում ծանոթացել բերքահավաքի եւ շրջանում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:

Լճաշեն գյուղում Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի եւ շրջանի հարավային թեւի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են համայնքների սոցիալ-տնտեսական ներկա վիճակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային հատվածում տեղակայված զորամասերից մեկը եւ ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:

Ստուգեք նաեւ

Ճարտար քաղաքի կազմավորման 3 րդ տարեդարձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին Ճարտարի մարզամշակութային պալատում մասնակցել է Ճարտար քաղաքի օրվան …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.