Գլխավոր / Ուղեգիծ / ԱՀ նախագահի ընտրություն

ԱՀ նախագահի ընտրություն

Նոր Սահմանադրության բարեփոխումներից ընդամենը հինգ ամիս անց այսօր Արցախում կյանքի է կոչվել Սահմանադրության 168-րդ հոդվածը, որով Հանրապետությունը նոր նախագահ է ընտրում առաջիկա երեք տարիների համար, ասել է թե, պաշտոնավարելու է անցումային փուլում՝ մինչև գործող խորհրդարանի լիազորությունների ավարտը։ Արցախը փաստացիորեն կիսանախագահական համակարգից անցնում է կառավարման նախագահական համակարգի։ Այս կապակցությամբ Խորհրդարանը հրավիրել է հատուկ նիստ, որին պատգամավորներից բացի ներկա էին անվտանգության խորհրդի կազմը, պետական ապարատի, քաղաքական, հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ։ Նախագահի պաշտոնին առաջադրվել են Շարժում -88 խմբակցությունից, ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը և ,,Հայրենիք,, ,,Դաշնակցություն, և ,,Ժողովրդավարություն,, խմբակցություններից՝ գործող նախագահ Բակո Սահակյանը։ Գաղտնի քվեարկությամբ ԱՀ նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը:

Ստուգեք նաեւ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ Արցախում է

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել նախօրեին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.