Գլխավոր / Ուղեգիծ / ԱՀ ոստիկանության կոլեգիայի նիստ

ԱՀ ոստիկանության կոլեգիայի նիստ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
Նախագահը հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության աշխատանքը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:
Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականին օպերատիվ ծառայողական գործունեություն իրականացնելու ընթացքում ոստիկանությունից եւս պահանջվելու է ամենօրյա քրտնաջան աշխատանք:
«Հանցավորության դեմ տարվող պայքարում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել օպերատիվ հնարավորությունների ընդլայնման եւ պրոֆիլակտիկ աշխատանքների ուժեղացման վրա՝ նախնական փուլում հանցագործությունների կանխարգելման ու չեզոքացման նպատակով»,- իր ելույթում ընդգծել է երկրի ղեկավարը։

Ստուգեք նաեւ

Սահմանի հարավային ուղղությունն է Բակո Սահակյանի դիտակետում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.