Գլխավոր / Մտքի քարտեզ / Արցախը հնարավոր չէ մեկուսացնել աշխարհից

Արցախը հնարավոր չէ մեկուսացնել աշխարհից

Ադրբեջանի բոլոր ջանքերը, մեկուսացնել Արցախը աշխարհից ու դրանով խնդիրը անհասանելի դարձնել միջազգային հանրությանն, անընդհատ ձախողվում են: Արցախի շուրջ հետաքրքրությունն աճի դինամիկա է արձանագրում: Եվ այն, որ Արցախը հնարավոր չէ մեկուսացնել աշխարհից, պարբերաբար համոզվում են Արցախ ժամանող հյուրերը: Ասենք,  որքանո՞վ է Իտալիայի հանրությունը հետաքրքրված արցախյան հակամարտությամբ և արդյո՞ք մտավախություն չկա Արցախում գտնվելու համար, ,,Արցախթայմսը,,  պարզել է իտալացի լրագրող Լուչիանո Տիրիննանզիից:

  Որքանո՞վ են Իտալիայում ծանոթ արցախյան հակամարտությանը և ձեր ընթերցողին ի՞նչը կարող է հետաքրքրել:

Նախ ասեմ, որ մասնագիտական, աշխատանքի բերումով ես որոշակիորեն ծանոթ եմ խնդրին, որովհետև իմ աշխատանքը հենց աշխարհի տարբեր վայրերում, հակամարտության գոտիներում տարածաշրջանի մասին նյութեր հավաքելն է: Ինչ վերաբերվում է հանրությանը, ապա  տեղեկացվածությունը ղարաբաղյան հակամարտության մասին բավականին ցածր է, եթե չասենք, որ համարյա չկա: Հիմնականում Իտալիայի հանրությունը երկու ուղղությամբ է հետաքրքրված՝ Հյուսիսային Աֆրիկա ու Մերձավոր Արևելք, մանավանդ Սիրիայի, Իրաքի և  Պաղեստինի խնդիրներով: Երևի դա է պատճառը, որ շատ չեն հետաքրքրված այս տարածաշրջանով: Ես երկու խնդիր եմ տեսնում, առաջին՝ իտալացիների համար այս տարածաշրջանի հանդեպ, Կովկաս և Կենտրոնական Ասիա, անհրաժեշտ է հետաքրքրություն առաջացնել և երկրորդը՝ ռեբրեդինգի խնդիրը կա, այսինքն, թե  ինչպես կարող են ընկալել իտալացիները Ղարաբաղ, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, թե Հայաստան անունները: Սա շատ կարևոր է, որովհետև այն շատերի մոտ է շփոթմունք առաջացնում և միգուցե նաև վերջինս է պատճառը, որ տեղեկացվածության մակարդակը ցածր է: Իսկ ձեր ճանաչվածության ամենակարևոր  բաղադրիչը, իմ կարծիքով, կարող է լինել ՄԱԿ-ում ներկայացուցչություն  ապահովելը, ինչը  կարող է փոխել ներկա իրավիճակը հօգուտ ձեզ:

Ես իմ ընթերցողներին կներկայացնեմ այն ինչ այստեղ տեսել եմ, լսել եմ ու վստահ եմ, որ արձանագրածս բավականին հետաքրքիր է:

Ի՞նչ կարծիք ունեք Լապշինի գործի մասին և ճի՞շտ էր ըստ Ձեզ, բլոգերների, լրագրողների  պասիվությունը,  գործընկերային համերաշխություն չդրսևորելու մասով ու արդյո՞ք մտավախություն չունեք ինքներդ Ձեզ համար:

Լապշինի գործը մեր մոտ մեծ հնչեղություն չի ստացել, կոնկրետ ես որոշ ժամանակ առաջ ինչ որ բան լսել եմ, երբ հետաքրքրվում էի այս տարածաշրջանով , սակայն առավել մանրամասն իմացել եմ Արցախում գտնվելու ժամանակ: Իտալիայում առհասարակ որևէ մեկը չի լուսաբանել հարցը:  Մյուս կողմից լրագրողները շատ ծույլ են, նրանք կարող են ընթերցել լուրը ու առաջ անցնել: Ինչ վերաբերվում է բլոգերների համերաշխությանը, նախ ասեմ, որ այդ ոլորտն այնքան էլ համերաշխ չէ ու, մի տեսակ, շատ մեծ տեղ է տրվում բլոգերներին, որն այդպես չէ: Հարցին հնչեղություն տալու համար կարծում եմ ճիշտ կլիներ, որ արցախցիները Նյու Յորքում, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը, որոշակի քայլեր ձեռնարկեին, այդ դեպքում  խնդիրը ավելի հասանելի կդառնար:

Ես մտավախություն չունեմ իմ մասով, նախ որովհետև ինձ չի հուզում Ադրբեջանի մոտեցումն իմ Արցախում գտնվելու փաստին: Իսկ մյուս կողմից՝ եվրոպացի լրագրողների համար իրավիճակը մի քիչ այլ է, մեր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար մեր դեմ պատ չի կարող դառնալ:

Ես կուզենայի լինել նաև Ադրբեջանում, լսել հակառակ կողմի մոտեցումները, կարծիքները, որենք շատ կարևոր է միակողմանի չլինելու համար:

Ստուգեք նաեւ

Ազատագրված հայկական տարածքները մեծ խաղի խաղաքարտ

Ապրիլյան պատերազմից հետո, կարծես թե ավելի խորը երևակվեց Իսրայելի համագործակցությունը Ադրբեջանի հետ, որը, բնականաբար, իր …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.