Գլխավոր / Մտքի քարտեզ / Բրյուսելը բացահայտում է Արցախի թաքնված գանձերը…

Բրյուսելը բացահայտում է Արցախի թաքնված գանձերը…

15139570_10211087853852728_1876066249_n  Նոյեմբերի 17-19-ը Բելգիայի մայրաքաղաքում  կայացել է Արցախի զբոսաշրջային ներուժին նվիրված  <<Արցախ. թաքնված գանձ>> եռօրյա ցուցահանդեսը, որը չնայած մեր հարևան երկրի ցուցաբերած ջղաձգումներին հաջողությամբ է ընթացել, ապահովելով բարձր հետաքրքրություն ու հաճախելիություն: Ցուցահանդեսի ու նպատակների շուրջ ,,Արցախթայմսը,, զրուցել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ  Արսեն Բարսեղյանի հետ:

Նախ անդրադառնանք  ցուցահանդեսի կազմակերպմանը, նպատակներին ու առանձնահատկությանը:

<<Արցախ. թաքնված գանձ>> եռօրյա ցուցահանդեսը կազմակերպվել էր Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ջանքերով  և ԼՂՀ էկոնոմիկայի ու արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ, որը կայացել է Բրյուսելի ամենահայտնի Տուր ըն  Թեքսի ցուցասրահում, որտեղ հիմնականում ամենաբարձր մակարդակի  ցուցահանդեսներ, շնորհանդեսներ են կազմակերպվում: Միջոցառման նպատակն էր ներկայացնել Արցախի զբոսաշրջային ներուժը:   Բացման արարողությանը մասնակցել են հարյուրավոր այցելուներ, այդ թվում Բելգիայի դաշնային, տարածաշրջանային և ֆլամանդական խորհրդարանի պատգամավորներ: Իսկ Եվրոխորհրդարանում Հայաստանի և Արցախի բարեկամների խմբի անդամներ Էլենի Տեոխարիուսը և Ֆրանկ Էնգելը չկարողանալով ներկա գտնվել, տեսաձայնագրությամբ իրենց ուղերձն են հղել: Բացման խոսքով հանդես են եկել Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական  ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և պաշտոնատար այլ անձինք:

Ցուցահանդեսը բաղկացած  էր քսանհինգ տեղեկատվական պաստառներից, որոնք ներկայացնում էին Արցախի մշակույթը, զբոսաշրջությունը, գյուղական կյանքը, խոհանոցը: Պաստառները երկլեզու էին, անգլերեն և ֆրանսերեն՝ լուսանկարների համապատասխան բնութագրությամբ:

Ի դեպ բացման օրը տեղի է ունեցել նաև արցախյան խոհանոցի շնորհանդես, ներկայացված էին տարբեր ուտեստներ, ըմպելիքներ: Դատելով արձագանքներից արցախյան խոհանոցը համով տպավորություն է թողել: Արցախի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ինչպես զբոսաշրջային ներուժի, այնպես էլ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ցուցահանդեսն առանձնահատուկ էր նրանով, որ ի տարբերություն զբոսաշրջային ցուցահանդեսներին, որտեղ այլ երկրների հետ մեկտեղ հարթակ էինք զբաղեցնում, այս անգամ ցուցասրահը բացառապես մեր տրամադրության տակ էր և այն  նվիրված էր բացառապես Արցախին: Ցուցահանդեսը այնպիսի վայրում էր  ներկայացված, որ օրական հազարավոր մարդիկ էին անցնում և այսպես թե այնպես հետաքրքրություն էր առաջանում նրանց մոտ: Դա մի դահլիճ էր, որի միջոցառումների ցանկը հետաքրքրում է Բրյուսելի քաղաքացիներին: Եվ ամեն անգամ տեղեկատվական հարթակներում բացվում էր Արցախի ցուցահանդեսի մասին տեղեկությունը: Վայրն ինքն իրեն մեծապես օգնում էր քարոզչությանը: Կարող ենք փաստել, որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն էր առաջացրել, քանի որ ցուցասրահով հետաքրքրվող բազմաթիվ մարդիկ կային:

Ի՞նչ կասեիք մեր հարևանների մասին, ադրբեջանական կայքերը զանազան լուրեր են տարածում ցուցահանդեսի մասին:

Տեղեկատվություն էր հայտնվել որ Ադրբեջանի դեսպանությունը ցուցասրահի տնօրինությունից պահանջել է փակել տաղավարը, անգամ սպառնացել են անկարգություններով, սակայն բավական աշխատանքներ էին տարվել նման քայլերին հակադարձելու համար,  որի շնորհիվ ցուցահանդեսն անցել է առանց միջադեպերի և որ կարևորն է ծրագրին համապատասխան, առանց շեղվելու: Միջոցառմանը խանգարելու նրանց բոլոր փորձերը կարելի է ասել տապալվել են:  Անկախ նրանից, թե ադրբեջանական քարոզչամեքենան ինչպես է ներկայացնում տեղի ունեցածը, բոլոր դեպքերում նրանք ձախողել են: Միջոցառումն անցել է բավական բարձր մակարդակով, մարդկանց հոսքը մշտապես կար, հետաքրքրությունն ակնհայտ էր: Եվ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներին հաջողվել է Արցախի մասին տեղեկատվական նյութը՝ գրքերի, բուկլետների, դիսկերի տեսքով, իրացնել:

Կարող եք ասել, ի՞նչն էր առավել շատ հետաքրքրում այցելուներին:

Առաջինը այցելուներին հետաքրքրում էր հենց ինքը Արցախը: Արցախի մասին տեղեկացվածությունը Բելգիայում հիմնականում հայկական համայնքի ու հայկական կազմակերպությունների միջոցով է ապահովվում: Կարելի է ասել, որ այցելուների համար Արցախը բացահայտում էր, որպես զբոսաշրջային ուղղություն, որն ունի անհրաժեշտ բոլոր ատրիբուտները: Երկրորդ կարևոր բացահայտումն այն էր, որ Արցախը անվտանգ երկիր է զբոսաշրջիկների համար և հենց այդ նկարագիրն է, որ փորձում էինք ձևավորել բելգիացի պոտենցիալ զբոսաշրջիկների շրջանում: Չափազանցություն չլինի, բայց այն նպատակները, որ դրել էինք մեր առջև հիմնականում իրականացվել է:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.