Գլխավոր / Ուղեգիծ / Եռատոն` հիշելու, արժևորելու և հպարտանալու առիթ

Եռատոն` հիշելու, արժևորելու և հպարտանալու առիթ

Եռատոնն Արցախում սերունդների միավորման տոն է։ Եվ այսօր այդ միասնության կենտրոնում, մեր հաղթանակների բարձունքում՝Շուշիում, ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհվել Տանկ հուշարձանին ու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Մեծ հայրենականի վետերանը, իր հայրենիքը փրկած ազատամարտիկն ու այսօր սահմանին կանգնած զինվորը՝ահա այն ամուր եռոտանին , որ մեզ Եռատոն է պարգևել։ Եվ նրանք վստահեցնում են մեր ազգի հաղթանակները միայն անցյալում ու ներկայում չեն, այլև՝ ապագայում։
Այսօր թանգարանների քաղաքը նվեր ստացավ․ ՀՀ ԿԲ-ի նախաձեռնությամբ Շուշիում բացվել է Հայկական դրամի թանգարանը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ստուգեք նաեւ

Սահմանի հարավային ուղղությունն է Բակո Սահակյանի դիտակետում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.