Գլխավոր / Մտքի քարտեզ / Եվրոպական հանրությունը պետք է հստակ ձևակերպում տա՝ Ադրբեջանի հետ հետագա համագործակցությունը այլևս անհնար է

Եվրոպական հանրությունը պետք է հստակ ձևակերպում տա՝ Ադրբեջանի հետ հետագա համագործակցությունը այլևս անհնար է

de1Նման տեսակետ արտահայտել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը, ով մեկօրյա այցով գտնվում էր Ստեփանակերտում: Եվրոպացի պատգամավոր հստակ ու սկզբունքային դիրքորոշում ունի  Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ապրիլյան պատերազմի շուրջ:

Ակնհայտորեն սա շատ երկար գործընթաց է, բավական երկար տարիների տևողությամբ, անկեղծ լինելու համար, պետք է ասել, որ թվում էր առաջընթաց կա արցախյան հարցի շուրջ, բայց ապրիլին տեղի ունեցած զարգացումները հուշում են, որ միգուցե հիմա կարող է իրավիճակ փոխվել և որոշ մարդիկ, նույնիսկ որոշ երկրներ՝ ավելի ողջախոհ լինեն այս հարցում, և կտրուկ քայլերի գնան գործընթացը առաջ տանելու տեսանկյունից: Որովհետև գնալով ակնհայտ է դառնում, որ Արցախի տարածքում ապրող ժողովրդի անվտանգությունն անմիջականորեն  պայմանավորված է միջազգային հանրության կողմից նրանց իրավունքի ճանաչմամբ՝ ապրելու այն վայրում, որտեղ հիմա գտնվում են: Եվ միայն այդ պարագայում հնարավոր  կլինի խոսել այս ժողովրդի անվտանգության երաշխիքների մասին: Ես խորապես համոզված եմ, որ եվրոպական հանրությունը պետք է հստակ ձևակերպում տա, որ Ադրբեջանի  հետ հետագա համագործակցությունը այլևս անհնար է:  Եթե չգնանք այն ուղղությամբ, որը պարտադիր և անմիջականորեն ենթադրում է, ստեղծված իրավիճակի շուրջ դիտարկման խմբի ստեղծում և իրավիճակի  խորացված ուսումնասիրություն, ապա ամեն բան ավելի բարդ կլինի: Հակառակ դեպքում՝ Եվրոպան պետք է դադարեցնի բոլոր հարաբերությունները Ադրբեջանի հետ, այդ թվում՝ ֆինանսական օգնության,  ցանկացած այլ օժանդակության տրամադրում, առևտրի պայմանագրերի ստորագրում և այլն: Սա հենց այն դիրքորոշումն է, որ եվրոպական հանրությունը պետք է ձևավորի Ադրբեջանի նկատմամբ, որը երևի թե միակ ճանապարհն է: Իհարկե, մենք այնպիսի ժամանակներում ենք, երբ հրաշքները քիչ հավանական են, նույնիսկ անհավանական, սակայն պետք է գիտակցել, որ Մինսկի խումբը արդեն իսկ հանդես է եկել որոշակի առաջարկություններով և ԵԱՀԿ  առաքելությունը հենց նրանում է, որպեսզի բազմակողմ հարթակ ստեղծի, որը կզբաղվի այդ հարցով: Այդ հարթակը կա, և երկրների մեծամասնությունը կողմ է  այդ ձևաչափի շարունակմանը, մի երկիր կողմ չէ դրան և անընդհատ հանդես է գալիս դեմ հայտարարություններով: Պարզ է, որ այդ երկիրն ունի որոշակի առանձնահատուկ շահ, որը չի համընկնում մյուս երկրների շահերի հետ, և սա անընդհատ պետք է բարձրաձայնվի: Որովհետև այս  հարցերի լուծման այլ հարթակ գոյություն չունի:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.