Գլխավոր / Մտքի քարտեզ / Զինադադարը պահպանվում է բացառապես կողմերի ուժերի հավասարակշռության հիման վրա

Զինադադարը պահպանվում է բացառապես կողմերի ուժերի հավասարակշռության հիման վրա

img_3619  Սեպտեմբերի 21-ին Երևանում կայացած զորահանդեսը ուշադրության պակաս չի ունեցել, ո’չ ներքին, և ո’չ էլ արտաքին լսարանի կողմից, որը տարբեր վերլուծությունների տեղիք է տվել անգամ հարևան երկրներում:  ,,Արցախթայմսը,, ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մաիլյանի կարծիքն այդ մասին:

Պարոն Մաիլյան, ի՞նչ եք կարծում, զորահանդեսը փոխե՞ց խաղի կանոնները:

Նայած թե ի՞նչ նկատի ունենք, եթե խոսքը վերաբերվում է ԼՂՀ և Ադրբեջանի միջպետական հակամարտությանը, ապա պետք է ասեմ, որ հատուկ փոփոխություններ չկան, բացառությամբ որոշ միտումների: Ապրիլյան պատերազմից հետո քանիցս նշել ենք, որ պետք է արմատապես փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը, քանի որ գոյություն ունեցող մոտեցումները չեն նպաստում տարածաշրջանում երկարատև կայունության հաստատմանն ու պահպանմանը:

Դատելով Երևանում զորահանդեսի տրամաբանությունից, կարող ե՞նք բացառել պատերազմի հնարավոր վերսկսումն ու տարածքների հարցը:

Երկու տասնամյակից ավելի, զինադադարը ղարաբաղյան հակամարտության շուրջ պահպանվում էր բացառապես կողմերի ուժերի հավասարակշռության հիման վրա: Անշուշտ ստատուս քվոի պահպանմանը նպաստել են նաև այլ գործոններ, բայց ուժերի հավասարակշռությունը եղել և մնում է հիմնական գրավականը:  Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը մի քանի միլիարդ դոլլարի զենք է ձեռք բերել հենց այդ հավասարակշռության փոփոխման համար: Մի շարք վերլուծաբաններ զգուշացրել են, որ հավասարակշռության խախտումը կբերի նոր պատերազմի, ինչը այդպես էլ եղավ 2016 թվականի ապրիլին: Սակայն հայ զինվորը և մեր ժողովուրդը մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող:

Ի՞նչ վերաբերվում է Երևանում զորահանդեսի ժամանակ ներկայացված նոր զինատեսակներին, ապա դա շատ կարևոր քայլ է, ուժերի հավասարակշռության վերականգնման տեսանկյունից:  Հայաստանն այսօր տիրապետում է մի զինատեսակի, որը  կարող է հանդիսանալ, թե որպես հակառակորդին զսպող, և թե վրեժխնդիր լինելու միջոց: Սպառազինման մրցավազքի համատեքստում եւ տարածաշրջանում իրադարձությունների հողմապտույտ զարգացման պայմաններում, դժվար է երկարաժամկետ կանխատեսումներ անել:

Բայց մի բան պարզ է. Մենք, որպես ազգ  ու պետություն  պետք է ամեն ինչ անենք մեր զինված ուժերի ամրապնդման, առաջնագծում ինժեներական կառույցների արդիականացման ուղղությամբ և նաև քայլեր՝ որոնք կզսպեն Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները:

Միայն այդպես կարող ենք ապահովել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների խաղաղ ու անվտանգ զարգացումը, շուրջ 42 հազ. քառ. կմ. տարածքի վրա:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.