Գլխավոր / Ուղեգիծ / Ընդլայնված խորհրդակցություն պետնախարարի մոտ

Ընդլայնված խորհրդակցություն պետնախարարի մոտ

Այսօր ԱՀ նորանշանակ պետական նախարարը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ֆինանսների, գյուղատնտեսության , քաղաքաշինության նախարարներն ու շրջվարչակազմերի ղեկավարները։ Առանցքում քաղաքաշինական ու գյուղատնտեսական ընթացիկ ծրագրերն էին և դրանց ֆինանսավորման ընթացքը։ Որոշվեց՝ ոլորտներին լրացուցիչ միջոցներ են ուղղվելու նաև վերջերս արձանագրված կարկտահարության և սելավների հասցրած վնասները հնարավորինս թեթևացնելու նպատակով։ Գրիգորի Մարտիրոսյանը հորդորեց տեղերում շարունակել հետևողական աշխատանքները, իր հերթին էլ խոստացավ, որ կառավարությունը ժամանակին կատարելու է ստանձնած պարտավորությունները։  Մանրամասները՝ տեսանյութում։

Ստուգեք նաեւ

Պետնախարարի օրվա պաշտոնական հանդիպումները

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր շարք հանդիպումներ է ունեցել ՀՀ ժամանած նախարարական պատվիրակությունների հետ: Առավոտից …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.