Գլխավոր / Մտքի քարտեզ / Թալիշները գալիս են այն գիտակցության, որ հայերն իրենց թշնամի չեն

Թալիշները գալիս են այն գիտակցության, որ հայերն իրենց թշնամի չեն

IMG_6635Վերջին շրջանում կրկին հայտնի են դառնում Ադրբեջանում թալիշ ժողովրդի ընդվզումների մասին, թալիշները նաև հրաժարվում են կռվել հայերի դեմ: Այդ համատեքստում ,,Արցախթայմսի,, զրույցը ,,Մոդուս Վիվենդի,, կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանի հետ է:

 

         Պարոն Պապյան արդյո՞ք թալիշ ժողովրդի այս ընդվզումները  կարող են նույն սպառնալիքը դառնալ Ադրբեջանի համար, ինչպիսին քրդերն են հանդիսանում Թուրքիայում:

Ներկա դրությամբ ոչ, որովհետև քրդերն ունեն երկարատև պայքարի փորձ,  տարբեր ժամանակներում ձեռք են բերել տարբեր աջակիցներ, նրանց միջոցով նաև զենք,   քրդերը  նաև թվաքանակով են շատ, իսկ  թալիշները թուրքացած ժողովուրդ են: Հիշենք, որ խորհրդային տարիներին, մարդահամարների ժամանակ թալիշներ չէին գրվում, նրանք համարվում էին կորած ազգ: Եթե 1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարով  120 հազար թալիշ կար 1 մլն. 800 հազար բնակչություն ունեցող տարածքում, որտեղ  մի մասն էլ հայեր էին,  թուրքերը կես միլիոնից մի քիչ ավել կլինեին, այդ 120 հազարը փոքր թիվ չէր: Բայց արդեն 1970 – ականներին թալիշների փաստաթղթերում ազգության տեղը թալիշ չէր գրվում: Հիմա է, որ շարժում է սկսվել, ազգային ինքնության որոշակի զարթոնք կա, բայց ես չեմ կարող ասել, որ ամբողջ թալիշ ժողովուրդն է դրան պատրաստ: Օրինակ՝ թալիշների մի զգալի մասը, որ համագործակցում է հայերի հետ, դավաճան են համարվում: Իսկ վերջիներս էլ պնդում են, թե հայերի հետ համագործակցում են, ելնելով հենց թալիշ ժողովրդի  շահերից: Դա նույնն է, երբ մենք ասում ենք, որ ելնելով Հայաստանի շահերից, պատրաստ ենք անգամ սատանայի հետ համագործակցել:  Այո, թալիշների համար դժվար է ընդունել հայերի հետ համագործակցությունը, որովհետև նրանք էլ մեր դեմ կռվել են, արյան հարց կա, բայց հիմա նրանք սկսել են հասկանալ, որ անհեթեթություն է  զոհեր տալ  հանուն սեփական ժողովրդին ճնշող, զավթիչ թուրքերի:  Թալիշները գալիս են այն  գիտակցության, որ հայերը իրենց թշնամի չեն, հետևաբար ինչի պետք է կռվեն հայերի դեմ ու զոհեր տան: Դինամիկայի առումով կարելի է այս ամենը  դրական համարել, մենք տեսնում ենք, որ թալիշների ինքնագիտակցությունը բարձրանում է, մարդիկ ավելի ու ավելի լավ են հասկանում սեփական շահն ու հայերի դեմ կռվելու անիմաստությունը, բայց դա դեռ ոչ քանակական, ոչ էլ որակական առումով չի հասել այնպիսի մակարդակի, ինչպիսին քրդական շարժումն է: Թալիշական շարժումը միասնական չէ: Երկու թև գոյություն ունի, չափավորներ, որոնք թալիշական ինքնավարության կողմնակիցներ են և անկախականներ: Ալիևը չափավորների դեմ հալածանքներ սկսեց, փորձեց բանտարկություններով, սպանություններով խեղդել շարժումը, բայց անգամ չափավորները հասկացան, որ թուրքերի հետ լեզու գտնել հնարավոր չէ: Իսկ անկախականների ներկայացուցիչ Աբբասզադեն շատ բացահայտ ասաց, որ Ադրբեջանը պետք է ոչնչացվի ու ստեղծված իրավիճակում և հայերի, և թալիշների համար միակ ելքը դա է: Ես կիսում եմ այս կարծիքը և չեմ հավատում, որ Ադրբեջանի հետ կարելի է բանակցված համաձայնության գալ:

          Ի՞նչ անելիքներ ունենք մենք այս հարթակում :

         Մենք պետք է աշխատենք մեր թշնամի երկրի ներսում որոշակի կազմակերպված խմբերի հետ, փորձենք համագործակցության  եզրեր գտնել, ոչ միայն  թալիշների, այլև թաթերի, լեզգիների, ավարների հետ:  Պետք է  փորձել հարաբերություններ զարգացնել, եթե  ոչ սերտ բարեկամական, ապա պակաս թշնամական:

Ելնելով մեր ազգային շահերից, մենք կարող ենք նրանց օգնել, նախ գիտական մակարդակով, ասենք Մոդուս Վիվենդի կենտրոնը համագործակցելով մի շարք կազմակերպությունների հետ, գիտաժողովներ է կազմակերպել, նպատակ ունենալով  նպաստել թալիշ  ազգի ինքնության վերազարթոնքին:  Մենք պետք է օգնություն ցուցաբերենք նաև տեխնիկական առումով, որոշ թալիշ գործիչների ձայնն իր ժողովրդին հասցնելու համար, հենց այդ նպատակով մենք այսօր աջակցում ենք Թալիշստանի ռադիոի և  հեռուստատեսության հարցում: Թալիշների դերն այսօր մեծանում է նաև նրանով, որ նրանք ապրում են այնպիսի մի տարածաշրջանում, խոսքը վերաբերվում է Լենքորանին, որտեղով պետք է անցնի Աստարա – Ռեշտ – Աստարա երկաթգիծը, ու այդ տարածաշրջանի առաջիկա իրավիճակն ու կարգավիճակը  շատ ավելի կկարևորվի:

Հ.Գ. Նշենք, որ թալիշները Հարավային Կովկասի բնիկ ազգերից են. այժմ ապրում են Ադրբեջանի հարավարևելյան և Իրանի հյուսիսարևմտյան սահմաններումՆրանք պատկանում են Իսլամի շիիթական ուղղությանը: Ադրբեջանում պաշտոնական տվյալների համաձայն 87 հազար թալիշ կա, իսկ իրականում այս ցուցանիշը ավելի մեծ է և հասնում է 400 հազարի: Ադրբեջանական իշխանությունների պնդմամբ, թալիշները սպառնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.