Գլխավոր / Ուղեգիծ / Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը նշում է իր 15-ամյակը

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը նշում է իր 15-ամյակը

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել հանրապետությունում հիմնադրամի գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Քննարկվել են Արցախում իրականացվող եւ նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Թուֆենկյան հիմնադրամի գործունեությունն Արցախում, որտեղ կառույցի անմիջական մասնակցությամբ կյանքի են կոչվել բազմաթիվ կարեւոր ծրագրեր, եւ հույս հայտնել, որ հիմնադրամն այսուհետ եւս նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր առաքելությունը մեր հանրապետությունում:

Ստուգեք նաեւ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ Արցախում է

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել նախօրեին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.