Գլխավոր / Մտքի քարտեզ / Ժամանակը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Ժամանակը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

IMG_6435Վերջին օրերի սահմանային լարվածությունն ու ռազմական գործողությունները, նորից քննարկման թեմա դարձրեցին ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցը: Այն քննարկվում է տարբեր մակարդակներում ու շրջանակներում, Արցախը Հայաստանին վերջնականապես միացնելու հարցին զուգահեռ:  Անկախության ճանաչում, թե՞ միացում Հայաստանին, որն է ժամանակի պահանջը, հարցի վերաբերյալ  ,,Արցախթայմսի,, հետ իր կարծիքը կիսեց ԼՂՀ Ազգային ժողովի  նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Երբ սկսվեց արցախյան շարժումը, ժողովրդի միակ նպատակն էր միանալ մայր Հայրենիքին, և կարծում եմ այն արդիական  է նաև այսօր, ու դա փակված հարց չէ: Մեր նպատակն է ունենալ մեկ միասնական, ուժեղ, որոշիչ դեր ունեցող պետություն, իսկ Լեռնային Ղարաբաղի անկախությունը զուտ անցումային փուլ է իրենից ներկայացնում:  Ի՞նչ է թելադրում պահը, ինձ թվում է առայժմ ճանաչելն է ճիշտ, որովհետև  սա մի հանգրվան է, որն ընդունելի է աշխարհի, և ուժային կենտրոնների  համար: Միջազգային հանրության համար անկախությունն ավելի ընկալելի գաղափար է, նման գործընթացների բազմաթիվ օրինակներ կան՝ չճանաչված պետությունների ձևավորում քարտեզի վրա, որը շատ հին, մարող ու թեժացող մի գործընթաց է: Ասածիս վառ վկայությունը վերջերս ԱՄՆ 7-րդ նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումն էր: Դրա մասին է խոսում վերջին ռազմագործողությունների ընթացքում, միջազգային լրատվամիջոցների զգալի մասի ակնհայտ համակրանքը հայ զինվորի, Արցախի ժողովրդի հանդեպ, ովքեր լավ են հասկանում Ադրբեջանի ահաբեկչական բնույթը, որը նման գործելաոճ ցուցաբերեց Թալիշում, գազանաբար սպանելով տարեց մարդկանց: Սա այն նույն ձեռագիրն է, որին մենք հանդիպում ենք Սիրիայում, Իրաքում: Այս ամենից հետո միջազգային հանրությունը պարտավոր է համապատասխան եզրահանգումների գալ, այլապես ինչպես ժողովուրդն է ասում, այս ուղտը  մի օր չոքելու է իրենց դռանը: Վերջին հաշվով, Հայաստանի և Ղարաբաղի հանրապետությունները քաղաքակրթություն կրող երկրներ են և առաջադեմ քաղաքակրթություն ունեցող այս ժողովուրդը կանգնած է ահաբեկչական շարժումների առաջ, որպես մի պատնեշ, ու եթե աշխարհը չի ուզում խրվել այդ գլոբալ անարխիայի մեջ, ապա պարտավոր է պաշտպանել ՀՀ և ԼՂ հանրապետությունների շահերը:  Կարևորն այս պահին աշխարհին հասկանալի լինելն է, և ըստ էության հայությունը ոչինչ չի կորցնում Արցախի անկախությունը ճանաչելով, պարզապես, կազմակերպա- իրավական տեսանկյունից է հարցերին լուծում տրվում: Եթե ժամանակը պահանջում է ներկա փուլում կազմակերպա- իրավական նման կարգավիճակում լինենք, ապա ես վտանգավոր ոչինչ չեմ տեսնում: Բոլոր դեպքերում մենք միասին ենք, մեկ միասնական  տնտեսական, իրավական, քաղաքական, մշակութային  համակարգում: Այսօր մեր գերագույն խնդիրը հայկական զույգ պետությունների հզորացումն է, բանակի մարտունակության բարձրացումը, Սփյուռքի ավելի շատ ներգրավվումը պետականակերտման գործընթացին, որպեսզի ԱՄՆ-ում ապրող հայն իրեն պատասխանատու զգա հայրենիքի ապագայի ու ճակատագրի համար:

Այսօր պետք է օրակարգային դարձնենք Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ ճանաչման հարցը, ու եթե մենք ունենանք իրավական սկզբունքների վրա հիմնված ռազմաքաղաքական պայմանագիր, ապա  ամեն մի ռազմական միջամտության պարագայում Հայաստանը պարտավորված կլինի օժանդակել, ասել է թե ներքաշվել գործընթացի մեջ:  Իսկ, եթե Հայաստանը ներքաշվի, ՀԱՊԿ  պարտավոր կլինի օժանդակել Հայաստանին:

Ի՞նչ եք կարծում, անկախության ճանաչման գործընթացը շարունակություն կունենա, թե՞ այսպես էլ կմնա զուտ հայտարարությունների մակարդակում:

Քաղաքական շրջանակների կողմից այդ գործընթացը պետք է շարունակվի, իմ խորին համոզմամբ  ճիշտ ժամանակն է: Ինձ թվում է, ԼՂՀ պատգամավորները, քաղաքական ուժերը նույնպես տրամադրված են  այդ հարցով  դիմելու Հայաստանի Հանրապետությանը: Այս վերջին տարիների լոյալությունը, բանակցային լեզվով խոսելը փաստորեն չհարգվեց Ադրբեջանի կողմից, ուստի նրա հետ պետք է խոսել ուժի դիրքերից,  որի մի դրսևորումն էլ ճանաչման գործընթացն է:  Ժամանակն է նաև իրերը կոչել իրենց անուններով : Աշխարհը միշտ էլ հարգել ու ճանաչել է  ուժը, իսկ մենք այդ ուժն ու հնարավորությունն ունենք, որի վառ ապացույցը, սահմանային գծում այս վերջին ռազմական գործողություններն ու հայ զինվորի սխրանքն է:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.