Գլխավոր / Մտքի քարտեզ / Ժողովրդի առաջ համազգային-համամարդկային նպատակ պետք է դնել

Ժողովրդի առաջ համազգային-համամարդկային նպատակ պետք է դնել

16176113_10211705209726239_589214748_n  Հաճախ է խոսվում սփյուռքի ներուժի, հայրենիք-սփյուռք կապի ու փոխգործակցության մասին: Մոտեցումները տարբեր են, ընկալումներն  ու գնահատականները նույնպես: Հայրենիք – Սփյուռք  համագործակցության ու առկա խնդիրների շուրջ ,,Արցախթայմսի,, հետ իր տեսակետներըն է կիսել գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

Ըստ Ձեզ  արդյունավետ ու նպատակային է՞ օգտագործվում սփյուռքի ներուժը, կամ բավարա՞ր հիմքերի վրա է փոխգործակցությունը:

Հայությունը նման է անդամալույծ հսկայի: Իր սփռվածության շնորհիվ ունենալով աշխարհի գլխավոր դերակատարներից մեկը լինելու հնարավորություն, այն այսօր կաթվածահար վիճակում է: Հայաստանն աղքատության ճիրաններում է, ուր անհուսություն է, իսկ սփյուռքի համայքներում ուծացման վտանգ կա: Տեղյակ մի մարդու դիտարկմամբ, 1915 թվականին ԱՄՆ գաղթածների սերունդների 95 տոկոսն ուծացվել է: Մեր մեծ համայնքներից շատերը, որոնք ունեցել են տասնյակ հազարավոր անդամներ, այսօր գոյություն չունեն` լուծվել, վերացել են: Այսինքն սփյուռքի պահպանման լուրջ ծրագիր պետք է ունենանք, որը մենք չունենք: Եթե առաջներում Հայաստանը հասկանալի պատճառներով չուներ խնդրի վրա ազդելու հնարավորություն, ապա անկախացումից հետո այն պիտի լիներ կառավարության գլխավոր զբաղմունքներից մեկը: Սակայն… 1995-ին Լոնդոնի հայերի հետ մի հանդիպման էի մասնակցում: Մարդիկ ասում էին` ,, Մենք իշխանություններին չենք վստահում,,: Փաստորեն անկախության չորրորդ տարում արդեն հասցրել էինք վանել սփյուռքին: Եվ սա այն դեպքում, երբ առաջին իշխանության մեջ գլխավորապես շարժման տղաներն էին: Պարզ է, որ հետագա իշխանությունների օրոք Հայաստանի ու սփյուռքի միջև անջրպետն ավելի պիտի խորանար:

Հայաստանը կարգի բերելը, այն ծաղկուն երկիր դարձնելը հայության ներկա հնարավորությունները հաշվի առնելով, հինգ րոպեի գործ է: Բայց մենք ոչ միայն դա չենք անում, այլև Հայաստանը հասցրել ենք քայքայման եզրին, սփյուռքից էլ լսվում են Հայաստանին չօգնելու կոչեր: Սա խոսում է այն մասին, որ գործ ունենք հանրային մտածողության խաթարման հետ:

2. Որոնք պետք է լինեն իրավիճակից դուրս գալու քայլերը:

Մեր քայլերը պետք է ելնեն նկարագրված վիճակից: Նման իրավիճակից, համաշխարհային փորձը հաշվի առնելով, որպես ելք կարելի է առանձնացնել ժողովրդի առջև համազգային-համամարդկային նպատակ դնելը, որոշակի միջոցներով մարդկանց այդ նպատակով վարակել-խանդավառելը: Եթե նկատել եք, ապա ապրիլյան պատերազմը որոշակի դրական ազդեցություն ունեցավ հայության ինքնակազմակերպման վրա: Բայց և այնպես, այն թույլ գործոն հանդիսացավ, և ինքնակազմակերպման խնդիրը չլուծվեց: Մենք կարիք ունենք ընտրանու, որը նշածս հարցերով կզբաղվի: Դժբախտաբար, հայ քաղաքական դաշտում այս հարցը հավուր պատշաճի չի քննարկվում, ավելին, կարծես թե այն օրակարգային էլ չէ: Սակայն քաղաքական դաշտից դուրս վերջին շրջանում նկատելի է դրական տեղաշարժ: Ի հայտ են գալիս հայության համախմբման նպատակ հետապնդող նախաձեռնություններ, ինչը ողջունելի է:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.