Գլխավոր / Մտքի քարտեզ / Իսրայելն իր ընտրությունը կատարել է…

Իսրայելն իր ընտրությունը կատարել է…


hՄեր
տարածաշրջանային քաղաքականության մեջ, պակաս ակտիվ չէ նաև Իսրայելը: Ադրբեջանն այսօր բավական սերտ համագործակցությկան մեջ է Իսրայելի հետ, ինչը չի կարելի ասել Հայաստանի պարագայում, չնայած որ հայերը Երուսաղեմում բավականին ծանրակշիռ ներկայություն ունեն և թվում է, թե նաև հիմքեր՝ Իսրայելի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալու համար: Վերոնշյալ հարցերին ,,Արցախթայմսն,, անդարադառնում է քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի տեսանկյունից:

Ի՞նչ կարող եք ասել հայիսրայելական հարաբերությունների մասին, ինչու՞ ենք մենք այսօր հակառակ ճամբարներում

Հայերն ու հրեաները աշխարհի հին ժողովուրդներից են, ովքեր հազարամյակների պատմություն ունեն և երկու  ժովուրդների փոխհարաբերությունների պատմությունը հազարամյա կենսագրություն ունի: Այդ ընթացքում երկուստեք ունեցել ենք և լավ, և վատ, անտագոնիստական /մրցակցային, հակամարտային/ և բարեկամական հարաբերություններ, ինչը  բնական փոխգործակցություն է:

Անդրադառնալով հայ – իսրայելական հարաբերություններին, նախ պետք է հստակեցնենք, թե ինչ մակարդակներում ենք դրանք դիտարկում: Մենք Իսրայելի հետ ունենք ճակատագրական, քաղաքական նմանություններ, նույնանման խնդիրներ:

Այսպես. Իսրայելի և Պաղեստինի փոխհարաբերությունները շատ նման են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի հարաբերություններին, ասել է թե, Իսրայելը նույնպես չի ճանաչում պաղեստինյան ժողովրդի իրավունքներն իր պատմական տարածքների վրա: Հրեաները գտնում են, որ Պաղեստին պետությունը /իսկ դա այդպես էլ կա/ կազմավորվել է հրեական պատմական հողերի վրա և ստեղծվել է հատուկ նպատակով, հակակշռելու համար Իսրայել պետությանը: Պաղեստինյան ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, այն զուրկ է որևէ պատմական հիմքից: Իսրայելի ժողովուրդը Պաղեստինը որպես արգումենտ չի դիտարկում, իսկ տարածքները համարում են իրենց պատմական հողերը, որի հանդեպ ունեն բոլոր իրավունքները: Վերջերս Իսրայելը հայտարարել է, որ չի պատրաստվում վերադարձնել Գոլանի բարձունքները /Սիրիայում/: Ու նա դրա իրավունքը ունի, մանավանդ, որ այդ տարածքը կարևոր նշանակություն ունի Իսրայելի համար իր ջրային պաշարներով: Ելնելով պատմական իրողությունից, իսրայելական պետությունը հայտարարել է, որ ինքը իրավունքներ ունի պաղեստինյան տարածքների և Գոլանի բարձունքների նկատմամբ: Նույն կերպ Հայաստանը կարող է հայտարարել իր իրավունքների մասին Արցախի վերաբերյալ:

Եվ ի տարբերություն հրեաների, ովքեր երկար ժամանակ բացակայել են իրենց տարածքներից, մենք միշտ ապրել ենք այստեղ, ավելին` միշտ մեծամասնություն ենք կազմել Արցախի տարածքում, ասել է թե, մեզ պետք չէ վերականգնել, կամ ոչնչից ինչ որ բան ստեղծել: Եվ երկրորդ տարբերությունը, մենք ադրբեջանցիների հետ ապրում ենք տարբեր պետություններում, ինչը չի կարելի ասել Իսրայելի պարագայում: Արաբներն այսօր շարունակում են ապրել Իսրայելի տարածքում: Հետևաբար, այնպես ինչպես Իսրայելն է մեկնաբանում իր հարաբերությունները Պաղեստինի ու արաբ ժողովրդի հետ, լրիվ համահունչ է նրան, թե մենք ինչպես ենք մեկնաբանում մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Այս մակարդակում, մենք տեսականորեն նման ենք իրար ու նույն խնդիրներն ունենք: Երբ հարցին մոտենում ենք մեծ աշխարհաքաղաքական դիտանկյունից,  Իսրայելը մի երկիր է, որը շրջապատված է թշնամի պետություններով, որոնց նպատակը  Իսրայելի վերացումն է: Նույն իրավիճակն է Հայաստանի պարագայում, որի հարևանները` Ադրբեջանը և Թուրքիան, ձգտում են ոչնչացնել Հայաստան պետությունը: Տեսականորեն պետք է, որ մեր երկրները դաշնակիցներ լինեին, որովհետև մենք ունենք միանման իրավիճակ, թե հարևանների հետ ունեցած մեր հարաբերություններում, և թե աշխարհաքաղաքական մակարդակում, սակայն տարածաշրջանային քաղաքականությունն այնպես է զարգանում, որ Իսրայելն ու Հայաստանը հայտնվում են հակառակորդ ճամբարներում, քանի որ. 1. Ադրբեջանը նավթային ոլորտում Իսրայելի խոշոր մատակարարներից մեկն է, 2.Իսրայելը Ադրբեջանին զենք է վաճառում, 3. Իսրայելը Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով օգտագործում է Ադրբեջանի տարածքը: Ստացվում է այնպես, որ միկրո մակարդակում, մենք ունենք տրամաբանական հարաբերություններ, մակրո մակարդակում, աշխարհաքաղաքական հարցերում նմանություններ, սակայն իրավիճակը փոխվում է տարածաշրջանային քաղաքականության մակարդակում, որտեղ Իսրայելը հանդես է գալիս որպես Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակից, դրանով հակադրվելով Հայաստանին, որը բարիդրացիական հարաբերություններ ունի Իրանի հետ: Փաստորեն տարածաշրջանային քաղաքականությունը առավել որոշիչ դեր ունի որտեղ մենք Իսրայելի հետ հանդես ենք գալիս, որպես հակառակորդներ, որը զենք է վաճառել ու կվաճառի Ադրբեջանին, և ամեն կերպ կաջակցի նրան,  որովհետև տարածաշրջանային  մակարդակում Իսրայելը, Ադրբեջանը և Թուրքիան համարվում են բնական դաշնակիցներ: Իսրայելի համար Ադրբեջանը տարածաշրջանային և ,,տակտիկական,, առումով, հայտնվել է առաջիկա 5-10 տարիների մոտակա ու հեռահար քաղաքական նպատակների հետաքրքրության ծիրում: Կարելի է ասել, առաջիկա 5 -10 տարիներին Իսրայելը համարվելու է հայկական պետության հակառակորդը` ինչ որ տեղ նաև թշնամին: Ռուսաստանը կմիանա արդյո՞ք այդ միությանը, չի բացառվում: Մենք պետք է կարողանանք ընդունել այդ իրականությունը, անկախ նրանից որ աշխարհաքաղաքական մակարդակում, մենք կարող էինք լինել լավ դաշնակիցներ, որովհետև թե Իսրայելի, և թե Հայաստանի համար, պատերազմը դա կյանքի ու մահվան հարց է, երկուսի համար պատերազմում պարտվելը ողբերգական կլինի: Եթե այս պարագայում հնարավոր է երկու երկրների մերձեցումը, ապա տարածաշրջանային խնդիրները երկու երկները տարանջատում են երկու հակադիր բևեռների:

Մեր երկրի տարածաշրջանային քաղաքականությունը, ուժային կենտրոններից մեր երկրի կախվածությունը, թույլ չի տալիս անկախ քաղաքականություն վարել: Իսրայելն իր ընտրությունը կատարել է, դա Թուրքիան ու Ադրբեջանն է, որպեսզի կարողանաս ազդեցություն գործել այդ որոշման վրա, դու պետք է ուժեղ լինես: Պետք է կարողանաս ապացուցել Իսրայելին, քո պոտենցիալով, որ դու ավելի հետաքրքիր դաշնակից ես քան Ադրբեջանը:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.