Գլխավոր / Յո երթաս / Լեռնահովիտ

Լեռնահովիտ

Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ գյուղը, նախկինում Եզնագոմեր էր կոչվում: Այստեղ հասնելու համար շրջկենտրոնից 52 կմ դեպի հյուսիս-արևմուտք պետք է գնալ: Ադրբեջանական գերությունից գյուղն ազատագրվել է 1993 թվականի մարտի վերջին: Առաջին բնակիչները՝բռնագաղթված հայ փախստականները, եկել են 1998-ին: Լեռնահովիտ գյուղը մտնում է համանուն Լեռնահովիտ համայնքի մեջ, որի կազմում նաև հարևան Շրվական և Սպիտակաջուր գյուղերն են: Ունի միջնակարգ դպրոց, որը 2014 թվականին վերակառուցվել է ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում գործող ”Հայրենասեր” կազմակերպության նախաձեռնությամբ: Ի դեպ, դպրոցի վերանորոգման ժամանակ չի օգտագործվել թուրքական արտադրության և ոչ մի շինանյութ: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ: Նրանց հետ ծանոթանալու համար, արժե երկար ճանապարհ կտրել: Ձեզ այնտեղ միշտ սպասում են:

Ստուգեք նաեւ

Մուշկապատ

Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղը շատ առանձնահատկություններ ունի, ամենաառանձնահատուկը մարդիկ են միանշանակ: Եթե մի բան են …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.