Գլխավոր / Ուղեգիծ / Լիագումար նիստ խորհրդարանում

Լիագումար նիստ խորհրդարանում

Մայիսի 31-ին Ազգային ժողովը գումարել է յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:Օրակարգով առաջինը Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի և վերաքննիչ դատարանի դատավորներ նշանակելու մասին հարցն էր:Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել վերաքննիչ դատարանի դատավոր Հրայր Աբրահամյանի թեկնածությունը: Շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջարկելու և ԱԺ խմբակցություններում տեղի ունեցած արդյունավետ քննարկումների համար` Հրայր Աբրահամյանը նշել է, որ այսուհետ ևս շարունակելու է անաչառ իրականացնել օրենքով իրեն վստահված լիազորությունները:
Խորհրդարանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի առաջարկով լսել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարատ Ավանեսյանին վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու հարցը: Դատավորների թեկնածուները պատասխանել են պատգամավորների առաջադրած հարցերին, որից հետո խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության: Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռամելա Դադայանը հայտարարել է, որ Հրայր Աբրահամյանի օգտին քվեարկել է 27 պատգամավոր, դեմ` 3: Մարատ Ավանեսյանին վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու օգտին քվեարկել է 29, դեմ` 1 պատգամավոր: Կազմված արձանագրությունների հիմքով ԱԺ նախագահը հրապարակել է ԱԺ որոշումները վերոնշյալ դատավորներին պաշտոններում նշանակելու վերաբերյալ:

Ստուգեք նաեւ

Օդային երկրորդ փառատոնն Արցախում

Ազատ Արցախի ազատ երկնքում նորից ճախրանք է՝ , AirFest -2018-ն է մեկնարկել, որն ունի բոլոր …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.