Գլխավոր / Մտքի քարտեզ / Խաղաղապահների տեղակայման հարցը պետք ժխտել ու պարզապես չքննարկել

Խաղաղապահների տեղակայման հարցը պետք ժխտել ու պարզապես չքննարկել

hՎերջին ռազմական զարգացումներից հետո կրկին քննարկման նյութ է դարձել խաղաղապահ զորքերի տեղակայման հարցը, որն անընդհատ մարող ու թեժացող կրակի է նման: Այս հարցը երկար տարիներ հրապարակ էր նետվում ու չէր իրացվում: Այս օրերին այն կրկին ակտուալ է կարծես և ,,Արցախթայմսը,, նշված հարցի շուրջ զրուցեց քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի հետ:

         Ըստ իս, ընթացիկ պահի հիմնական խնդիրն է խաղաղապահների տեղակայման միտքն ինքնին, ոչ միայն հայկական հանրային, այլև քաղաքական դաշտում անհնարին հռչակել: Ինչը հենց այդպես էլ կա համաձայն նշված հարցում  մեր իշխանությունների դիրքորոշման: Իսկ դիքորոշումն այդ հետևյալն է.  Խաղաղապահների տեղակայումը  ամբողջ գործընթացի վերջին էլեմենտն է, ԼՂՀ անկախության ճանաչումից, սահմանների հստակեցումից հետո: Մեր պաշտոնական մոտեցումը դա է, բայց այն ֆանտաստիկ, չգործող մոտեցում է, քանի որ այնպիսի քայլեր է կանխատեսում, որի հետ Ադրբեջանը հաստատ չի համաձայնվի:  Այնպես որ քննարկել խաղաղպահ ուժերի տեղակայման հարց, անիմաստ է: Արցախում որևէ մեկը չի հանդուրժի խաղաղապահ ուժերի տեղակայում, որովհետև մենք ունենք պատմական դառը հիշողություն, անգամ շատ թարմ, խոսքը վերաբերվում է ,,կոլցո,, օպերացիային, դա խաղաղապահ գործողություն էր:  Խաղաղապահների տեղակայման վտանգ ես չեմ տեսնում, այո մեզ աշխարհի ուժային կենտրոնները կարող են պարտադրել, միայն`  ռազմական դրության պայմաններում: Բայց փառք մեր տղաներին, նրանք կարողացան դիմակայել ու այդ խնդիրը հիմա ակտուալ չէ:  Ներկա պարագայում  խոսել խաղաղապահ զորքերի տեղակայման մասին, դա նշանակում է, որ դու պարտվել ես, դրա համար եթե կան մարդիկ, որ խոսում են նման  հնարավորության մասին, ապա նրանց դիրքորոշումը պետք է որակել ուղղակի հակահայկական: Այն առաքելությունը, որ պիտի կատարեն խաղաղապահները, գերազանց կատարում է ԼՂՀ պաշտպանության բանակը: Խաղաղապահների տեղակայումը, դեռևս խնդրի լուծում չէ, ավելին՝ նոր խնդիրներ է հարուցում, կսկսվեն պրովոկացիաներ, կրակոցներ, հիշենք թե ի՞նչ կատարվեց հարավային Օսեթիայում: Առհասարակ, այսօր դժվար է, որևէ կոնֆլիկտային իրավիճակ հիշել, որտեղ  խաղաղապահները դրական դեր են խաղացել:

Ներքին հարթակում խաղաղապահ ուժերի խնդիր չկա, մնում է արտաքին ուժերի պարագան, ում համար խաղաղապահ ուժերի տեղակայումը տարածաշրջանում յուրաքանչյուրի ներկայացվածության մի գործոն է:  Բայց այստեղ էլ ծագում են մի շարք բարդ հարցեր: Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա, բոլորն էլ կցանկանան իրենց ուժերը տեղակայել այստեղ, և  քիչ հավանական է, որ այս հարցում նրանք որևէ փոխզիջման գնան: Արցախի պարագայում խաղաղապահներ տեղակայելը նաև քանակի հարց է, քիչ թվաքանակով հարց չի լուծվի իսկ մեծ քանակով չեզոք մարդիկ չեն կարող գտնել, մյուս կողմից դա շատ թանկ է:

Այստեղ մենք չպետք է մոռանանք նաև Իրանի գործոնը, մանավանդ որ  այդ երկիրը արտահայտել է իր հստակ դիրքորոշումը, որ դեմ է որևէ երկրի զինված ուժերի ներկայությանը սահմանում:  Մենք միշտ խոսում ենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Արևմուտքի մասին, բայց մոռանում ենք մեր հարևանին՝ Իրանին: Իրանը անպայման քայլեր կձեռնարկի որպեսզի դա տեղի չունենա: Իսկ ոչ մի երկիր չի ցանկանա հարաբերությունները վատթարացնել Իրանի հետ, այդ թվում նաև մենք:

Այնպես որ բավարար փաստարկներ չկան, որ խաղաղապահ ուժերի տեղակայումը անհրաժեշտ է, ու պետք չէ փնտրել նման փաստարկներ, պետք չէ այսօր ժամանակ վատնել ու քննարկել մի հարց, որն ուղղակի անընդունելի է: Խաղաղապահների տեղակայման հարցը պետք ժխտել  ու պարզապես չքննարկել: Մեր ամբողջ էներգիան պետք ուղղված լինի շատ ավելի կարևոր խնդիրների լուծմանը, առաջին հերթին ԼՂՀ անկախության ճանաչմանը:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.