Խաչենի իշխանության շրջանում Ծարն Արցախի կենտրոններից էր, իշխանական Դոփյան տոհմի նստավայր: 19-րդ դարասկզբին ավերվել է թուրքերի ասպատակությունների ժամանակ, հետո հայաթափվել, բնակեցվել քրդերով, հետո էլ բռնակցվել Խորհրդային Ադրբեջանին: 1993 թվականից Ծարն ազատ է՝ ազատագրված: Մի օր անպայման արժե այցելել բնության և պատմության այս գողտրիկ անկյուն: