Գլխավոր / Զարկերակ / Հակակարկտային անպաշտպանություն

Հակակարկտային անպաշտպանություն

Հակակարկտային կայանների օգուտի եւ վնասի, արդյունավետության եւ անարդյունավետության շուրջ բանավեճերը սկսվել են տարիներ առաջ եւ դեռ շարունակվում են՝ փոփոխական հաջողությամբ։ Իսկ ինչ է փաստում վիճակագրությունը․ Արցախում ամեն տարի մի քանի հարյուր միլիոն դրամի վնաս է կրում միայն գյուղատնտեսությունը, գումարած՝ քաղաքաշինության ոլորտում կրած վնասները։ Այս տարվա առաջին կեսին վնասն արդեն հատել է երկու միլիարդ դրամի սահմանը։ Եվ դա՝ առանց գյուցատնտեսության ոլորտին հասցված վնասների։ Հակակարկտային կայանների ցանցով պաշտպանված տարածքներում կարկտահարության էական դեպքեր չեն գրանցվել։ Կայանների արդյունավետության-անարդյունավետության շուրջ քննարկումները, սակայն, դեռ վերջնական արդյունքի չեն հանգել։

Ստուգեք նաեւ

Քննաշրջանին ընդառաջ

Այս օրերին 4-րդ, 9-րդ և և հատկապես 12-րդ դասարանների աշակերտների և նրանց ծնողների շրջանում նկատվում …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.