Գլխավոր / Զարկերակ / Հակամարտության անտեսված էջը

Հակամարտության անտեսված էջը

1988թ-ի փետրվարը փոխեց հայի ճակատագիրը. հավատացինք, որ ազգային արժանապատվության կրողն ու միակ պաշտպանն ենք, սեփական մաշկի վրա զգացինք, որ հայ մնալու համար պիտի՛ ժողովուրդների բարեկամություն՛ քարոզող գերտերությունում էլ մաքառենք և մարտիրոսվենք: Արցախահայության արդար պահանջատիրությանը Բաքուն՝ Մոսկվայի թողտվությամբ, պատասխանեց ադրբեջանահայության կոտորածով՝ հավատարիմ մնալով իր ավագ եղբոր ձեռագրին: Ջարդերի շղթան սկսվեց հայի քրտինքով կառուցված Սումգայիթ քաղաքից, որտեղից, հետո նաև ադրբեջանական մյուս բնակավայրերից հարյուր-հազարավոր հայեր ստիպված հեռացան ու սփռվեցին աշխարհով մեկ: Նրանց մի փոքր հատվածը ապաստանեց Արցախում: Մեր երկրում ապրող փախստականների ձեռքբերումների, խնդիրների ու ակնկալիքների մասին՝ ռեպորտաժում:

Ստուգեք նաեւ

Համայնքի բարեկարգումն ու զբաղվածության խնդրի լուծումը՝ մեկ ծրագրում

Մասնակցել հայրենի գյուղն ավելի բարեկարգ ու գեղեցիկ դարձնելու աշխատանքներին և դրա դիմաց վարձատրվել: Համաձայնեք՝ կրկնակի …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.