Գլխավոր / Յո երթաս / ՀՈ ԵՐԹԱՍ՝ ՏՅԱՔ

ՀՈ ԵՐԹԱՍ՝ ՏՅԱՔ

Արցախի Հանրապետության Տյաք գյուղը գտնվում է Հադրութի շրջանում։ Գյուղը միակն է, որտեղ անխաթար պահպանվել է 18-19-րդ դարերի ժողովրդական ճարտարապետությունը: Տյաքում կարող եք տեսնել ուշ միջնադարյան առանձին շինություններ, բազմաթիվ սրբավայրեր․․․ Գյուղի ամբողջ կառուցապատումն իր ժամանակի քաղաքաշինության եզակի հուշարձան է:
Հարավ-արևելյան եզրին գտնվում է աղբյուրը, որն ըստ ուսումնասիրողների կառուցվել է 19-րդ դարի սկզբին: Այն թաղակապ է, ծածկը՝ փայտաշեն, կղմինդրապատ: Մուտքը հյուսիս-արևմտյան կողմից է: Աղբյուրը նույնպես Արցախի ուշ շրջանի ճարտարապետական ուշագրավ նմուշներից է:
Հ․Գ Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել։

Ստուգեք նաեւ

Ճարտար

Ճարտարը ոչ միայն Մարտունու շրջանի, այլև Լեռնային Ղարաբաղի ամենախոշոր ու բարեկարգ գյուղն էր տարիներ շարունակ: …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.