Օպերային հանրահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեյի Արցախ ու Հայաստան կատարած այցի
արդյունքում թողարկվել է մի տեսաերիզ, որտեղ խտացել են հայկական 7 եկեղեցիներում երգչուհու ու նրա դստեր կատարմամբ հայկական ու կոմիտասյան երգեր: Տեսաերիզի շնորհանդեսը կայացել է Փարիզում Արցախի Հանրապետության նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ու երգչուհու մասնակցությամբ: Երեկոյին ներկա էին նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու էլի շատ հայտնի անուններ մշակույթի, գործարար ու քաղաքական շրջանակներից: Երեկոյի մասին պատմող էքսկլյուզիվ տեսանյութը միայն մեր կայքում :