Գլխավոր / Յո երթաս / Յո երթաս՝ Ակնաբերդ

Յո երթաս՝ Ակնաբերդ

Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղն, ինչպես և Արցախի շատ բնակավայրեր, դարերի պատմություն ունի: 20-րդ դարի 20-ական թվականներին գյուղը հայաթափվել է: Մինչ 1993 թվականի հունիսը՝ազատագրումը, Ումութլու ադրբեջանական անվանումով էր հայտնի: Այժմյան գյուղը ձևավորվել է 1994 թվականին և վերականգնել պատմական անունը՝Ակնաբերդ՝գյուղ բերդի ակունքում:  Մեկ համայնքում հավաքվեցին Մարտակերտի շրջանի Չայլու գյուղից բռնագաղթված ընտանիքները, եկան  նաև Հայաստանի Հանրապետությունից:

Այսօր այն Արցախի զարգացող, բարգավաճող գյուղերից է.տարեկան 15 երեխա է ծնվում Ակնաբերդում: Համայնքն ապահովված է դպրոցով, մանկապարտեզով, առևտրի և սպասարկման կետերով: Հյուրասեր, աշխատասեր, լավատես ակնաբերդցիներն էլ զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվագործությամբ:

Համն ու հոտը, որ կարող եք զգալ Ակնաբերդում, արցախյան է, եզակի և անմոռանալի:

Դե, իսկ բնության տեսարժան վայրերը բառերով հնարավոր չէ ներկայացնել, տեսնել է պետք: Բարի գալուստ Ակնաբերդ…

Ստուգեք նաեւ

Ճարտար

Ճարտարը ոչ միայն Մարտունու շրջանի, այլև Լեռնային Ղարաբաղի ամենախոշոր ու բարեկարգ գյուղն էր տարիներ շարունակ: …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.