Աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այսօր առավոտյան ԱՀ արտգործնախարար Մասիս Մաիլյանն է հանդիպել։ Գործընկեր կառույցի ղեկավարները քննարկել են երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաև խորհրդարանի ղեկավարի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորությունների և Արցախում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների, միջազգային կառույցներում Արցախի ներկայացվածության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:
Ստուգեք նաեւ
Զինվոր նախագահը
ՊԲ լինելով Արցախի անկախության ու անվտանգության հիմնական երաշխավորը, ապահովում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը և …