Գլխավոր / Ուղեգիծ / Պարգևատրման արարողություն

Պարգևատրման արարողություն

ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ օգոստոսի 31-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: ”Արցախի հերոս” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում եւ ”Ոսկե արծիվ” շքանշան է շնորհվել Արթուր Աղաբեկյանին։ Պետական բարձր պարգեւներով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, Արցախի, Հայաստանի եւ արտերկրի մի խումբ պետական եւ հասարակական գործիչներ, դիվանագետներ, բարերարներ, տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ: Արվեստի եւ լրագրության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:

Ստուգեք նաեւ

Ստեփանակերտը նշում է 94 ամյակը

Արցախի մայրաքաղաքն այսօր նշանավորում է իր 94-րդ տարեդարձը: Տոնական առիթով քաղաքը գունեղ ու տոնական հանդերձների …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.