Գլխավոր / Ուղեգիծ / Պարգևատրվել են դպրոցական առարկայական օլիմպիադայի մրցանակակիրները

Պարգևատրվել են դպրոցական առարկայական օլիմպիադայի մրցանակակիրները

Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2017-2018 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված Արցախի աշակերտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Հանրապետության կրթօջախների 47 աշակերտ ՀՀ-ից վերադարձել են մրցանակային տեղերով և գովասանագրերով։ 29-ը հոգի արժանացել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների, մասնավորապես 13-ը՝ գյուղական համայնքներից, 5-ը՝շրջկենտրոններից, 2 աշակերտ՝ Ճարտար և 9-ը՝ Ստեփանակերտ քաղաքներից։ ԱՀ նախագահի կարգադրությամբ աշակերտները պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով ու բջջային հեռախոսներով, առաջին և երկրոդ կարգի դիպլոմակիրների ուսուցիչները՝ 100․000-ական ՀՀ դրամով։

Ստուգեք նաեւ

Պետնախարարի օրվա պաշտոնական հանդիպումները

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր շարք հանդիպումներ է ունեցել ՀՀ ժամանած նախարարական պատվիրակությունների հետ: Առավոտից …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.