Գլխավոր / Ուղեգիծ / Պարգևների հանձնում նախագահականում

Պարգևների հանձնում նախագահականում

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Պետական բարձր պարգեւներով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, մի խումբ պետական եւ հասարակական գործիչներ, բարերարներ, տնտեսության, առողջապահության, կրթության եւ մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ: Իր ելույթում Նախագահը նշել է, որ այսօր Արցախը Մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ միասին վստահ քայլերով ընթանում է ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով՝ ընդգծելով, որ այս բոլոր տարիների ընթացքում առաջին հերթին հուսալիորեն ապահովվել է պետության եւ ժողովրդի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, լուծվել են շատ ու շատ խնդիրներ պետական մարմինների ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման, տնտեսության տարբեր ոլորտների զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:

Ստուգեք նաեւ

Գինու փառատոնը Տողի մելիքական ապարանքում

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է Արցախյան գինու ավանդական փառատոնին: …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.