Գլխավոր / Մտքի քարտեզ / Պետք է վերանայել մեր ռազմաքաղաքական հնարավորությունները

Պետք է վերանայել մեր ռազմաքաղաքական հնարավորությունները

Uuuntitled-1Այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի Դաշնության նախագահ, Վ. Պուտինի հանդիպումներն են: Ի՞նչ սպասել այդ հանդիպումներից, ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, ինչպիսի՞ աշխարհաքաղաքական իրավիճակում է հայտնվել Հայաստանը: Հարցերի շուրջ ,,Արցախթայմսի,, հետ իր կարծիքը կիսեց  քաղաքագետ, քաղաքագիտական գիտությունների թեկնածու Ռոման Մելիքյանը:

Ի՞նչ կարելի է սպասել ՊուտինՍարգսյան հանդիպումից և արդյո՞ք Պուտինի հանդիպումների նման հերթականությունը կարող է ինչոր բան հուշել:

Ցավոք, այսօր մեր տարածաշրջանում ձևավորվում է աշխարհաքաղաքական մի իրավիճակ, որը, մեղմ ասած, չի բխում մեր ազգային շահերից: Ստեղծված Արևմուտք-Ռուսաստան հակամարտության պատճառով և դրա արդյունքում տնտեսական կոլապսի վերածվող Ռուսաստանի Դաշնությունը ստիպված է գնալ ամենազանազան, բազմավեկտոր և խիստ ռիսկային ուղիներով, այդ թվում՝ հնարավորինս նաև փոխելով իր ռազմավարական նպատակները: Խոսքն այստեղ մեծապես գնում է Թուրքիայի հետ հնարավոր դաշնակցական հարաբերությունների կերտման մասին: Բանն այն է, որ Մոսկվան, թեպետ քաջ գիտակցելով թուրքական աշխարհի բավական մեծ վտանգը նախ և առաջ տարածաշրջանում, այնուհետև նաև գլոբալ մակարդակում հեգեմոն դիրք գրավելու ձգտումներն ու հնարավորությունները, այսօր օդի պես նոր դաշնակիցների, տնտեսական, քաղաքական և ռազմական բլոկների, միասնական կենտրոնների և ինչու չէ նաև առավելապես կոնգլոմերատների ստեղծման կարիք ունի, քանզի, տեսնելով Չինաստանի, Հնդկաստանի և այլ խոշոր խաղացողների բավական չեզոք պահվածքն այդ հարցում, իրական կենտրոններ է փնտրում: Այս շրջանում դրանցից մեկն էլ հանդիսանում է, ըստ էության, Ռուսաստան-Ղազախստան-Ադրբեջան-Իրան-Թուրքիա-Սիրիա բազմագիծը: Սույն համատեքստում սակայն իր մասշտաբներով փոքր Հայաստանը, ըստ էության, գրեթե ոչ մի նշանակություն չի հանդիսանում այդ գլոբալ ծրագրերում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակում է մեծապես Հայաստանին դիտարկել իր համար որպես ռազմաքաղաքական ֆորպոստ: Հետևաբար, նա շարունակելու է Երևանի հետ խոսել բացառապես շանտաժի լեզվով, որի վառ օրինակն է օրեր առաջ սկանդալային դարձած ՌԴ պետդումայի փոխխոսնակ Վ. Ժիրինովսկու վիրավորական հայտարարությունը Հայաստանի մասին: Այս անգամ էլ Մոսկվան, ըստ էության, փորձում է հասկացնել Երևանին, որ ԼՂ հակամարտության հարցում նա ցանկացած պահին բացահայտորեն կարող է Ադրբեջանի դիրքերից հանդես գալ, եթե Հայաստանում փոխվի պետական քաղաքական կողմնորոշումը (դեպի Արևմուտք): Մեծ հաշվով, Ժիրինովսկու ուղիղ մեկնաբանություններն առ այն, որ Հայաստանի համար այլընտրանք գոյություն չունի. շարունակական վատ կամ վատթարացման գնացող իրավիճակ Ռուսաստանի հետ հարաբերություններում կամ էլ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ՀՀ-ի և ԼՂՀ-ի պաշարում, ըստ էության, շարունակելու է մնալ օրակարգային Կրեմլի համար նաև հետագա դիրքորոշումներում, ինչը, ցավոք, համարվում է խիստ պատային իրավիճակ մեզ համար: Ըստ երևույթին, Մոսկվան շարունակելու է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա և այս անգամ ավելի ուժեղ դիրքերից՝ փորձելով հնարավորինս գոհացնել Ադրբեջանի ախորժակը վերոնշյալ գլոբալ ծրագրերի իրականացման համատեքստում:

Դատելով ՀՀ նախագահի վերջին ելույթից, Ձեր կարծիքով ի՞նչ կա բանակցային սեղանին և ինչը քննարկման նյութ չէ այլևս:

Կարծում եմ, որ խիստ փակուղային է դառնում ստեղծված իրավիճակը ԼՂ հակամարտության հարցում: Իշխանությունները, ըստ էության, միակողմանի զիջումների չեն գնա, որքան էլ մեծ լինեն արտաքին և ներքին ճնշումները: Արդյունքում՝ կավելանան մեր սիներգետիկական հնարավորությունները զարգացնելու պահանջն ու հրամայականը՝ փորձելու կենտրոնացնել մեր ողջ ներուժն ու պաշարը բանակի և ռազմականության զարգացման վրա: Հնարավոր են նաև նորանոր սպառնալիքներ Ադրբեջանի կողմից, որի շարունակական ընթացքը կարող է լինել նաև շատ վատ մեզ համար, հատկապես՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանում պաշտոնապես շուտով կհայտնվի նաև թուրքական ռազմաբազան, որը բացահայտ է, որ ուղղված է ԼՂՀ և ՀՀ-ի դեմ, որոնց Ադրբեջանի հետ հատող տարածքների կողմից ոչ մի ռուսական բազա չկա և ուժերի դասավորությունը կարող է կտրուկ փոխվել: Այդ ամենն էլ պետք է մեզ ավելի հուզի և ստիպի վերանայելու մեր ռազմաքաղաքական հնարավորություններն այլ ուժային տարածաշրջանային և գլոբալ կենտրոնների հետ:

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.