Գլխավոր / Մտքի քարտեզ / Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության տեսակների օրեցօր ավելացող տենդենցը:  Թե ի՞նչ  տեսակներ կամ ուղղություններ են այսօր խրախուսվում և որոնք կարող են իրացվել Արցախում, փորձեցինք պարզել Արցախի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Իննա Սիմոնյանից:

  1. Աշխարհը գնալով, որպես տնտեսության զարգացման  ուղղություն ավելի է  կարևորում  զբոսաշրջությունը և բավական մեծ ռեսուրսներ է ներդնում  դրա զարգացման համար, զբոսաշրջության ի՞նչ տեսակներ կան առհասարակ:

Ընդհանրապես զբոսաշրջության տեսակ եզրույթը բավականին լայնիմաստ ու փոփոխական հասկացություն է, հաշվի առնելով այն, որ այդ հարցում ամեն ինչ կախված է կոնկրետ ուղղության զբոսաշրջային ռեսուրսներից ու  զբոսաշրջիկների նախասիրություններից: Գոյություն ունեն զբոսաշրջության տասնյակ ձևեր, ենթատեսակներ և հաճախ դժվար է լինում տարանջատել  այս կամ այն ձևը: Օրինակ գյուղական տուրիզմ և ագրոտուրիզմ հասկացությունները հաճախ նույնականացվում են, չնայած դրանց տարբերություններին: Իմ համոզմամբ զբոսաշրջության տեսակները ավելի խոր և բազմաբովանդակ վերլուծությունների կարիք ունեն

Եթե խոսենք համաշխարհային թրենդների մասին, ապա գոյություն ունեն, այսպես ասած, ավանդական ձևեր օրինակ ռեկրեացիոն տուրիզմ, մշակութային ու բնական տուրիզմ, ագրոտուրիզմ, արկածային տուրիզմ և այլն: Ոչ ավանդական ձևերից ես կառանձնացնեի հատկապես ռազմա-պատմական տուրիզմը, որը չնայած նեգատիվ ենթատեքստին, այնուամենայնիվ, զարգանալու ներուժ ունի: Բացի այդ, տուրիզմի առանձին ձև կարող են հանդիսանալ հանրահռչակ ֆիլմերի կամ գրքերի գործողության վայրերի այցելությունները, օրինակ հայտնի ՛՛Մատանիների տիրակալը՛՛ ֆիլմի շնորհիվ հայտնվել է ՛՛Տոլկիեն տուրիզմ՛՛ հասկացությունը, որը տարածված է Նոր Զելանդիայում ու խրախուսվում է երկրի զբոսաշրջային պատասխանատուների կողմից:

  1. Նշյալ ուղղություններից  որո՞նք են իրացվում Արցախում և ի՞նչ ռեսուրսներ ունենք:

Արցախն այդ առումով բավականին  դիվերսֆիկացված զբոսաշրջային արդյունք է ներկայացնում պոտենցիալ զբոսաշրջիկին: Եթե խոսենք ավանդական ճյուղերի մասին, ապա հիմնականում տուրիզմը մեր երկրում ճանաչողական բնույթ է կրում մշակութային ու բնական ուղվածությամբ: Բնական է, որ մի երկրում, որտեղ 4500-ից ավելի պատմամշակութային հուշարձան կա և հարուստ բնական պայմաններ, գերակշռում են հիմնականում այդ ճյուղերը: Սակայն ինչպես արդեն նշեցի, տուրիզմի ձևերն Արցախում բավականին տարբեր են, որոնք ամեն դեպքում զարգացման կարիք ունեն թե պետության թե մասնավոր հատվածի նախաձեռնությամբ: Խոսքս առաջին հերթին էկոտուրիզմի ու արկածային տուրիզմի մասին է: Եվ եթե երկրորդի դեպքում պայմանները ստեղծում է բնությունը՝ մարդու շատ փոքր ներգործությամբ, ապա առաջինի դեպքում մարդու ներգրավվածությունը պետք է գերակշռի, առանց խաթարելու ընդունող երկրի կամ համայնքի բնականոն զարգացման ընթացքը:

Զբոսաշրջության հաջորդ տեսակն Արցախում ազգագրական տուրիզմն է, որը պայմանավորվում է առաջին հերթին տվյալ համայնքի կենսակերպի ավանույթներով, սովորույթներով ու մշակույթով: Հաճախ կարող եք լսել, որ Արցախի զբոսաշրջային ներուժը հենց տեղացի բնակիչներն են, ովքեր ապրելով 21-րդ դարում, ձգտում են պահպանել նաև իրենց հին ավանդույթներն ու կենսակերպը, հյուրասիրությունն ու անմիջականորեն շփվելու մշակույթը: Հատուկ ուշադրության է արժանի նաև ռազմապատմական տուրիզմը: Այս ճյուղի զարգացման համար Արցախը /ցավոք սրտի/ ունի մեծ ռեսուրսներ: Խոսքս, իհարկե ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին է, որի հետքերը առկա են առ այսօր, այլ նաև պատմական այն ճակամարտերի ու բախումների, որոնք տեղի են ունեցել անցյալ դարի սկզբներին:

Ստուգեք նաեւ

Ազատագրված հայկական տարածքները մեծ խաղի խաղաքարտ

Ապրիլյան պատերազմից հետո, կարծես թե ավելի խորը երևակվեց Իսրայելի համագործակցությունը Ադրբեջանի հետ, որը, բնականաբար, իր …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.