Գլխավոր / Մտքի քարտեզ / Սովորույթը չպետք է վերաճի մշակույթի

Սովորույթը չպետք է վերաճի մշակույթի

14274404_10210414117409738_1591854015_o Ասում են մարդը կառավարվում է այն լեզվով եւ ծառայում այն լեզվին, որով մտածում է : Լեզվամտածողության փոփոխությունը հավասար է հոգեփոխությանը կամ ինքնության կորստին: Մեր հանրությունն այսօր ունի նման խնդիր թե՞ ոչի՞նչ դեր ունի լեզվամտածողությունը սերունդների կայացման գործում, այս և նման հարցերի շուրջ ,,Արցախթայմսը,, զրուցել է  բանասիրական գիտությունների թեկնածու Լեռնիկ Հակոբյանի հետ:

Ի՞նչ է լեզվամտածողությունն առհասարակ:

Հարցին անհրաժեշտ է մոտենալ երկու տեսանկյունից, առաջին՝ լեզվամտածողությունը որպես լեզվաբանական տերմին, երկրորդ՝ լեզվամտածողությունը որպես աշխարհընկալման միջոց, որն իր բնույթով Էաբուխ է…

Որպես տերմին այն մտածողության ձևավորման ու արտահայտման յուրօրինակ հասկացություն է՝ պայմանավորված լեզվի քերականական կառուցվածքով ու առանձնահատկություններով:

Որպես Էակազմ հատկանիշ՝ այն Արարչական է և սերտորեն խարսխված է մայրենի լեզվին: Հետևաբար, մայրենի լեզուն վճռորոշ ազդեցություն է ունենում անհատի, ազգի լեզվամտածողության սկզբնավորման ու կայացման բարդ ու հետաքրքիր գործում…

Լեզվամտածողության դերը սերունդների կայացման գործում: Օտարալեզու դպրոցներում հայ երեխաների ուսուցման խնդրի շուրջ Ձեր մոտեցումը:

Բնական սերունդ ու կենսունակ հասարակություն ունենալու համար խիստ անհրաժեշտ է ազգային լեզվամտածողության դերը որպես ինքնաճանաչման ու ինքնահաստատման կարևորագույն կռվան,որպես Արարաչական  գոյի սրբազան շեշտադրում մեր լինելիական ներկայություններում:

Այն սրբազան հողը, որի վրա բարձրանում է լեզվամտածողության կենսատու ծառը՝ մայրենի լեզուն է ՝գրաբարից սկսած մինչև այսօրվա լեզուն…Մայրենիով է պայմանավորված նաև մեր գենետիկ կառուցվածքը, մեր մոլորակային և ոչ միայն մոլորակային գոյատևման բանաձևերի սահմանումները…

Լինելով միմիայն Արարաչական երևույթ՝ լեզվամտածողությամբ օժտված ազգերը, քաղաքակրթություններն ունենում են բնականոն կյանք՝ համահունչ տիեզերական էվոլյուցիայի և ինվոլյուցիայի օրենքներին….

Մայրենիի անդավաճան կրողը Ցեղն է…Հակիրճ ասած՝լեզվամտածողությունը դա Ցեղն է՝ իր ոգեղեն արարման անվերջ հոլովույթում: Իսկ Ցեղն ամեն ինչ է: Ցեղը սրբազան Է-ի մոլորակային մարմնացումն է՝ հավերժ շաղկապված համընդհանուր Է-ին: Եվ այդ կապը շնչում,պահպանվում է լեզվամտածողության շնորհիվ:

Մենք կորցրինք մեր լեզվամտածողությունը՝ կկորցրնենք հայրենիք,պատիվ,կյանք ու կայք…

Կվերագտնենք այդ լեզվամտածողությունը՝ կունենանք ամեն բան:

Հետևաբար, խիստ անհրաժեշտ է հայ երեխային դաստիարակել հայ ոգով, հայանվեր գաղափարներով, նրա մեջ արթնացնել մայրենի լեզվի դեռևս անգյուտ արևները…

Այլ լեզուներով ուսուցման գործընթացի մասին կասեմ հետևյալը, որ այդ երևույթն ունի բավական խորը արմատներ՝ կապված հայ ազգի պատմական ճակատագրի հետ…Սակայն ցավոք սրտի այդ երևույթը վերափոխվել է սովորույթի, սովորույթն էլ վերաճում է մշակույթի, որը վտանգավոր ազդակ է…

Եթե ուզում ենք որպես հայ ազգ գոյատևել, եթե ուզում ենք որպես պետական միավոր  լինել ու հզորանալ՝ խիստ անհրաժեշտ է, որ  նոր սերունդն  առաջնորդվի ազգային լեզվամտածողությամբ.. դրանով ՝ համոզված եմ, որ այլ  լեզու կրողներին չենք վիրավորի, չենք անպատվի…

Ստուգեք նաեւ

Ռազմապատմական տուրիզմի զարգացման համար Արցախը մեծ ռեսուրսներ ունի

 Զբոսաշրջությունն այն ճյուղերից է, որը թերևս գնալով ավելի պահանջված է դառնում և նկատելի է զբոսաշրջության …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.