Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին մասնակցել է Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին եւ բարերար Ջերալդ Թրփանջյանին դպրոցի կապիտալ վերակառուցման ու վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու եւ իրականացնելու համար: Բակո Սահակյանը կարեւորել է ժամանակակից չափանիշներին համապատասխանող կրթական հաստատությունների առկայությունը եւ դրանց շարունակական արդիականացումը՝ դա համարելով կրթության մակարդակի բարձրացման հիմնական գրավականներից:
Գլխավոր / Ուղեգիծ / Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողություն
Ստուգեք նաեւ
Զինվոր նախագահը
ՊԲ լինելով Արցախի անկախության ու անվտանգության հիմնական երաշխավորը, ապահովում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը և …