Գլխավոր / Զարկերակ / Տոհմակայանը հանձնվեց գիտնականների կառավարմանը

Տոհմակայանը հանձնվեց գիտնականների կառավարմանը

Արցախում գիտելիքահենք տնտեսություն ունենալու դիրքորոշման գործնական դրսևորումն արդեն կոնկրետ օրինակ ունի: Տոհմային կայանը հավատարմագրային կառավարման է հանձնվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հիմնադրած ընկերությանը: Նախաձեռնությունից ակնկալիքները առնվազն երկու հարթությունում են: Նախ՝ ընկերության կառավարման մեջ արդեն ավելի հիմնավոր կներդրվի գիտական տարրը, ապա նաև՝ համալսարանը հնարավորություն կունենա գործնականում փորձարկել գիտական նորույթների արդյունավետությունը: Ամենակարևորը, սակայն, այն է, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը հնարավորություն կունենա պատրաստել ոչ թե պարզապես տեսական գիտելիքներով զինված, այլ նաև գործնական փորձով հարստացած մասնագետներ:

Ստուգեք նաեւ

Պահանջեք կտրոնը, կրճատեք ստվերը

Երբ սեփական իրավուքներդ պաշտպանելով՝ նաև ստվերի դեմ պայքարի մասնակիցն ես դառնում: Ծրագիրը նոր չէ, բայց …

Թողնել Պատասխան

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվել. Պահանջվող դաշտերը նշված են աստղանիշով *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.