Գլխավոր / admin (էջ 16)

admin

«Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքը ԱԺ նիստում

Արցախի խորհրդարանի հունիսի 27-ին գումարված լիագումար նիստի աշխատանքներն ընթացան  հագեցած ռեժիմով։ Նիստի օրակարգը բավական տարողունակ էր, ԱԺ դատին էին ներկայացվել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ ու օրենքի նախագծեր։ Խորհրդարանականների դատին էր հանձնվել նաև «Հավաքների ազատության մասին» Արցախի Հանրապետության օրենքը։

Դիտել Ավելին »

Կարկտահարության հետևանքների վերացման մասին հերթական խորհրդակցությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ս.թ. հունիս ամսին քամու եւ տեղացած կարկուտի հետեւանքների վերացման օպերատիվ շտաբի մի խումբ անդամների հետ՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ

Դիտել Ավելին »

Պետնախարարի աշխատանքային շրջայցը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 25-ին այցելել է Արցախի Ներդրումային հիմնադրամ և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել։ Այնուհետև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի և ԱՆՀ գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի ուղեկցությամբ պետնախարար Մարտիրոսյանն այցելել է Արցախում բիզնես միջավայրի բարելավման համար պետական ներդրումներով ստեղծված և հիմնադրամի ենթակայության տակ գտնվող …

Դիտել Ավելին »

ԱՄՆ ՀԴ հանձնախմբի ատենապետը՝ նախագահին հյուր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանին։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:

Դիտել Ավելին »

Հավատարմագրումը՝ որակի գրավական

Արցախում մեկնարկել է մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացը: Այն բարդ ու աշխատատար միջոցառումների համալիր է, որը բուհից պահանջելու է մշտական ինքնակատարելագործում: Այն նաև բուհական ոլորտում ունեցած իրական հնարավորությունները մանրամասն գույքագրելու և համապատասխան հետևություններ անելու եզակի հնարավորություն է դառնալու: Գործընթացի հիմնական դրույթները՝ տեսանյութում:

Դիտել Ավելին »

Ստեփանակերտի մայր տաճարի խաչերի և զանգերի տեղադրման արարողություն

Այսօր Աստվածամոր Սուրբ Հովանի եկեղեցու խաչադրման ու զանգերի տեղադրման օրն էր: Նախախնամությամբ ու մի հետաքրքիր զուգադիպությամբ Աստվածամոր եկեղեցու խաչերը օծվեցին Աստվածանի սբ տփո տոնին:

Դիտել Ավելին »

Առաջնորդության դպրոց հիմնադրամի պատվիրակությունը՝ պետնախարարին հյուր

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը այսօր ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի մի խումբ ուսանողների՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ։

Դիտել Ավելին »

Շահումյանի շրջանը նոր ղեկավար ունի

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Հարութ Մնացականյանն ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Դիտել Ավելին »

Կարկտի հետևանքները վերացվում են

Երեկ մայրաքաղաքում և մի շարք այլ բնակավայրերում եղանակային աննախադեպ տեղատվությունը արտակարգ իրավիճակ չի ստեղծել հանրապետությունում, բայց լուրջ խնդիրներ առաջացրել է։ Այսօր նախագահ Բակո Սահակյանը այդ թեմայով երկրորդ խորհրդակցությունն է հրավիրել կառավարությունում, երեկ իր նստավայրում ոլորտային պատասխանատուները զեկուցել են ստեղծված իրավիճակի մասին։

Դիտել Ավելին »