Գլխավոր / admin (էջ 17)

admin

Կարկտի հետևանքները վերացվում են

Երեկ մայրաքաղաքում և մի շարք այլ բնակավայրերում եղանակային աննախադեպ տեղատվությունը արտակարգ իրավիճակ չի ստեղծել հանրապետությունում, բայց լուրջ խնդիրներ առաջացրել է։ Այսօր նախագահ Բակո Սահակյանը այդ թեմայով երկրորդ խորհրդակցությունն է հրավիրել կառավարությունում, երեկ իր նստավայրում ոլորտային պատասխանատուները զեկուցել են ստեղծված իրավիճակի մասին։

Դիտել Ավելին »

Թանգարանային քաղաքի նորածինը

Հայ ժողովրդի հարուստ պատմական ժառանգության վկայություններից մեկն էլ հայկական դրամագիտության պատմությունն է, որի էջերը ներկյացված են նորաբաց դրամի թանգարանի ցուցափեղկերում: Հելլենական ժամանակաշրջանում հատված մետաղադրամներից մինչև Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին թողարկված հուշադրամ. մանրամասները՝ տեսանյութում:

Դիտել Ավելին »

Փաշինյանի աշխատանքային օրն Արցախում

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատանքային օրն անց է կացրել Արցախի Հանրապետությունում: Մասնակցել է Ճարտար քաղաքի սբ.Վարդանանք եկեղեցու օծման արարողությանը, այնուհետև այցելել առաջնագիծ, որից հետո պաշտոնական հանդիպումներ ունեցել ԱՀ նախագահի, ՊԲ հրամկազմի հետ: Ամենի մասին՝ մեկ ընդհանրական տեսանյութում:

Դիտել Ավելին »

Օդային երկրորդ փառատոնն Արցախում

Ազատ Արցախի ազատ երկնքում նորից ճախրանք է՝ , AirFest -2018-ն է մեկնարկել, որն ունի բոլոր շանսերը դառնալու մշակութային ավանդույթի մաս: Ստեփանակերտի օդանավակայանն, որ առայժմ այս նպատակին է ծառայում, մեծագույն պատրաստակամությամբ դառնում է լավագույն հարթակ, իսկական ավիաշոուների համար: Այս տարվանը հաստատ առանձնացավ նախորդից:

Դիտել Ավելին »

ԱՀ պետնախարարն ընդունել է Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 15-ին ընդունել է Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուներին՝ նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ:

Դիտել Ավելին »

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում է

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Դիտել Ավելին »

Ստեփանակերտի քաղաքապետը չի արտոնել այսօրվա հանրահավաքը

Ստեփանակերտի քաղաքապետը համացանցից է տեղեկացել, որ մայրաքաղաքի կենտրոնում՝ Վերածննդի հրապարակում այսօր հանրահավաք է նախատեսվում: Ավագանու նիստին Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ մինչև այսօր կազմակերպիչներից սպասում էր թույլտվության հայտ, ինչն էլ չստանալով, ստիպված էր նիստ հրավիրել հավաքի կազմակերպիչների մասնակցությամբ ու պարզաբանում խնդրել:

Դիտել Ավելին »

Ավոյի հարազատները՝ ԱՀ նախագահին հյուր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հարազատներին: Անդրադարձ է կատարվել Մոնթե Մելքոնյանի կյանքին, անցած հերոսական ուղուն, Արցախյան ազատամարտում ունեցած նշանակալի ավանդին:

Դիտել Ավելին »

Նախագահն ընդունել է իրավապահ մարմինների ղեկավարներին

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են իրավապահ մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել հասարակության կողմից բարձրաձայնված բացասական երեւույթներին:

Դիտել Ավելին »