Գլխավոր / admin (էջ 2)

admin

Խաղաղություն բերողը

Խաղաղություն բերողը… Ընդամենը մեկ պատմվածք է, որտեղ յուրաքանչյուր արցախցի կարող է գտնել իրեն՝ հոր, մոր, զինվորի, զինվորին սպասող աղջկա կամ բազմաթիվ այլ կերպարներից մեկնումեկի մեջ: Առանց հայրենասիրական ճառերի, առօրյա պատկերներում Արցախի երեկն է, այսօրը, նաև՝ վաղը: Հեղինակը Ապրիլյան պատերազմը տեսած արցախցի երիտասարդ է, գրքույկի հրատարակման մասին հոգ տանողը՝ նրա ընկերը՝ …

Դիտել Ավելին »

Շնորհավորանքների հասցեատերերը էներգետիկներն են

Դեկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Էներգետիկի օրվա կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել աշխատանքում բարձր արդյունքներ գրանցած համակարգի մի խումբ ներկայացուցիչների:

Դիտել Ավելին »

2018 թվականի պետական բյուջեն ընդունվեց

Դեկտեմբերի 21-ին գումարված ԱԺ 6-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստում շարունակվել են դեկտեմբերի 14-ին ընդմիջված 2018 թվականի պետական բյուջեի քննարկումները։ Լիագումար նիստին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, կառավարության անդամներ։ 28 կողմ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որին դեմ են քվեարկել Ազգային վերածնունդ …

Դիտել Ավելին »

Լավագույն ավանդույթները շարունակվում են

Դեկտեմբերի 20-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Արցախյան երիտասարդ և մանուկ կարպետագործներ»-ը խորագրով ցուցահանդես։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակններում, որին մասնակցել են շուրջ 80 կարպետագործներ՝ Շուշիից ու Արցախի տարբեր շրջաններից։

Դիտել Ավելին »

Նախագահականում նոր կրթական ծրագրի քննարկում՝ բարերարի մասնակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է բարերար Գրիգոր Գրիգորյանին և քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Դիտել Ավելին »

ԱՀ հաշվեքննիչ պալատը 10 տարեկան է

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների հետ՝ գերատեսչության ղեկավար Էռնեստ Ավանեսյանի գլխավորությամբ:

Դիտել Ավելին »

Ոռոգման ոլորտում նոր ռազմավարություն

Արդեն ավարտման փուլում են գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները. առաջիկայում այն կներկայացվի կառավարության քննարկմանը: Փաստաթղթում իր ուրույն տեղն ունի այգեգործությունը, որի առանցքային դրույթը, թերևս, ոռոգման կաթիլային համակարգի ներդրումն է: Դեկտեմբերի 20-ին գյուղատնտեսության նախարարությունում ԱՀ պետական նախարարի, գյուղնախարարի և այլ պատասխանատուների մասնակցությամբ ներկայացվեցին մեր երկրում ինտենսիվ գյուղատնտեսությանն անցման շրջանակներում ոռոգման կաթիլային …

Դիտել Ավելին »

Ամանորյա տոնակատարությունների մեկնարկը

Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վառվել են հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը և կայացել է ամանորյա քաղաքի՝ «Կաղանդավան»-ի բացումը: 12 օր շարունակ մայրաքաղաքի սրտում տեղի են ունենալու մշակութային բազմաթիվ միջոցառումներ, որոնք օգնելու են բոլորին նախատոնական օրերը հետաքրքիր և յուրօրինակ կերպով անցկացնել։

Դիտել Ավելին »

Կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակն Արցախում

Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ երջանկահիշատակ Տ. Տ. Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին նվիրված վավերագրերի, արխիվային նյութերի և անձնական իրերի ցուցահանդես, որին ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրաստիճան հյուրեր։ Ցուցահանդեսը կազմակերպվել է ԱՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և նվիրված էր հոգևոր …

Դիտել Ավելին »

ՀՀ վարչապետի այցի երկրորդ օրը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ու ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել երկու հանրապետությունների կառավարությունների խորհրդակցություն: Պաշտոնական հանդիպումից հետո բարձրաստիճան պատվիրակությունը արցախյան գործընկերների ուղեկցությամբ այցելել են Շուշիի տեխնոլոգիական համալսարան ու Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան, այնուհետև Թաղավարդ գյուղում գործող ձեթի գործարան, որտեղ ծանոթացել են տեղի արտադրանքին։

Դիտել Ավելին »