Գլխավոր / admin (էջ 22)

admin

Արցախի էլեկտրոնային գրադարանը հասանելի է

Վիրտուալ աշխարհում գրադարանի համալրում ունենք, այսուհետ http://artsakhlib.am/ էլեկտրոնային հասցեն նոր գրադարանի դուռ կբացի, մասնավորապես նրանց համար ովքեր հետաքրքրված են Արցախով: Էլեկտրոնային գրադարանի կայքն առայժմ համալրված է արցախցի գիտնականների 102 անուն գիտական հոդվածներով, աշխատություններով և այլ գրքերով, և որ կարևորն է գրադարանի այցելուները գրքերը կարող են ներբեռնել անվճար:

Դիտել Ավելին »

Օլիմպիադան կրթական լավագույն պոտենցիալը բացահայտելու հարթակ

Այսօր Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ մեկ դպրոցում կայացավ դպրոցականների 2017-2018 ուումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած և ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած դպրոցականներին պարգևատրելու ավանդական արարողությունը։ Ներկա էին ոլորտի պատասխանատուները՝ Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի գլխավորությամբ, ուսուցիչներ, հյուրեր։

Դիտել Ավելին »

Մարտունու շրջանը նոր ղեկավար ունի

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կարեն Թովմասյանն ազատվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Մհեր Օհանյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Դիտել Ավելին »

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է “HALO Trust” կազմակերպության գլխավոր տնօրենին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է “HALO Trust” կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ “HALO Trust” կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ այն կարեւոր համարելով մեր ժողովրդի համար:

Դիտել Ավելին »

Ոլորտային հաշվետվություններ խորհրդարանում

Մայիսի 16-ին Արցախի խորհրդարանականներին  ներկայացվել են մի շարք ոլորտների ֆինանսական հաշվետվություններ՝ Արտաքին գործերի նախարարություն, Հանրային հեռուստառադիոընկերություն, “Ազատ Արցախ” թերթ ու Զբոսաշրջության վարչություն։

Դիտել Ավելին »

2017 թվականի բյուջեի կատարողականը խորհրդարանում

Մայիսի 16-ին Արցախի խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման էր բերվել պետական բյուջեի 2017 թվականի կատարողականը, որը ներկայացրեց Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ 2017 թվականին ՀՆԱ-ն կազմել է 272,1 մլրդ․ դրամ, մեկ շնչի հաշվով՝ 3844,8 ԱՄՆ դոլար։ Նման բարձր ցուցանիշ արձանագրվել է առաջին անգամ, որը հավասար է Հայաստանի ցուցանիշին։ 2017 …

Դիտել Ավելին »

Հանդիպում ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ

Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրները ձևավորված ավանդույթի համաձայն այցելել են Արցախ: Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ ավանդական այցի առաջին հանդիպումն արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ էր: Այնուհետև երիտասարդ ունկնդիրների պատվիրակությունը Արցախի խորհրդարանի նախագահի մոտ էր: Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն իրենց տպավորություններն ամփոփել են հանրապետության նախագահի հետ հանդիպմանը: Անդրադառնալով նման …

Դիտել Ավելին »

Նոր կազմակերպություն՝ հավակնոտ ծրագրերով

Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ցանկը համալրվեց ևս մեկով։ Նորաստեղծ կազմակերպությունը գործունեության լայն շրջանակ է նախագծել։ Հիմնական նպատակն ազգային արժեքների քարոզումը, պահպանումն ու ամրապնդումն է, հայի ինքնության, հայապահպանության խնդիրը։

Դիտել Ավելին »

Եզակի գիտահետազոտական կենտրոն՝ Արցախում

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետական հավատարմագրված համալսարանում արդեն գործում է Արևմտահայերենի և հայագիտության գիտահետազոտական կենտրոն, որի բացումը հովանավորել է ամերիկահայ բարերար, սրտաբան, բառարանագետ Յակոբ Այնթապլյանը։ Այն կրում է ամուսիններ Յակոբ և Լուտովիկա Այնթապլյանների անունները։

Դիտել Ավելին »