Գլխավոր / admin (էջ 23)

admin

Հանդիպում ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ

Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրները ձևավորված ավանդույթի համաձայն այցելել են Արցախ: Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ ավանդական այցի առաջին հանդիպումն արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ էր: Այնուհետև երիտասարդ ունկնդիրների պատվիրակությունը Արցախի խորհրդարանի նախագահի մոտ էր: Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն իրենց տպավորություններն ամփոփել են հանրապետության նախագահի հետ հանդիպմանը: Անդրադառնալով նման …

Դիտել Ավելին »

Նոր կազմակերպություն՝ հավակնոտ ծրագրերով

Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ցանկը համալրվեց ևս մեկով։ Նորաստեղծ կազմակերպությունը գործունեության լայն շրջանակ է նախագծել։ Հիմնական նպատակն ազգային արժեքների քարոզումը, պահպանումն ու ամրապնդումն է, հայի ինքնության, հայապահպանության խնդիրը։

Դիտել Ավելին »

Եզակի գիտահետազոտական կենտրոն՝ Արցախում

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետական հավատարմագրված համալսարանում արդեն գործում է Արևմտահայերենի և հայագիտության գիտահետազոտական կենտրոն, որի բացումը հովանավորել է ամերիկահայ բարերար, սրտաբան, բառարանագետ Յակոբ Այնթապլյանը։ Այն կրում է ամուսիններ Յակոբ և Լուտովիկա Այնթապլյանների անունները։

Դիտել Ավելին »

Հանրապետական մաղթանք՝ բանակին

Այսօր Արցախի հոգևոր կենտրոն՝ Շուշիի սբ․Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում Արցախի թեմակալ առաջնորդի ձեռամբ Հանրապետական մաղթանք է կատարվել պաշտպանության բանակի համար։ Համբարձման տոնի խորհրդով Պարգև սրբազանը Աստծո օրհնությունն է հայցել հայ զինվորի համար ու նրան բարի ծառայություն մաղթել։ Արարողությանը ներկա է գտնվել նաև Հանրապետության նախագահ՝ Բակո Սահակյանը։

Դիտել Ավելին »

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Ստեփանակերտում

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է ունեցել Ստեփանակերտում, որին ներկա են գտնվել տասնյակ լրատվամիջոցներ Արցախից, Հայաստանից ու արտերկրից: Վարչապետը քանիցս անդրադարձ է կատարել արցախյան հիմնախնդրի շուրջ մանրամասներին:

Դիտել Ավելին »

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ վարչապետին

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին հանդիպում է ունեցել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

Դիտել Ավելին »

Եռատոն` հիշելու, արժևորելու և հպարտանալու առիթ

Եռատոնն Արցախում սերունդների միավորման տոն է։ Եվ այսօր այդ միասնության կենտրոնում, մեր հաղթանակների բարձունքում՝Շուշիում, ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհվել Տանկ հուշարձանին ու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Մեծ հայրենականի վետերանը, իր հայրենիքը փրկած ազատամարտիկն ու այսօր սահմանին կանգնած զինվորը՝ահա այն ամուր եռոտանին , որ մեզ Եռատոն է պարգևել։ Եվ նրանք վստահեցնում …

Դիտել Ավելին »

Եռատոն

Մայիսի 9-ը առանձնահատուկ տոն է ոչ միայն Արցախի համար, այլ ողջ հայության: Խորհրդանշական այս օրը մեծ հանդիսավորությամբ են նշում Ստեփանակերտում: Պաշտոնական արարողություններին զուգահեռ ժողովուրդը մեծ ցնծությամբ նշանավորում է Եռատոնը: ԱՀ նախագահն ու ՀՀ նորընտիր վարչապետը՝ ուղեկցությամբ քաղաքական ու ռազմական էլիտայի ու ժողովրդի, երթով շարժվել են դեպի Եղբայրական հուշահամալիր:

Դիտել Ավելին »

Նախագահն ընդունել է Արթուր Ջավադյանին

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Դիտել Ավելին »