Գլխավոր / admin (էջ 25)

admin

Հիշատակի օր

Այսօր Ստեփանակերտում հիշատակել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Զանգակատան հուշաքարին ծաղիկներ են խոնարհել Արցախի հոգևոր առաջնորդը, բարձրաստիճան պաշտոնյաններ, հազարավոր մարդիկ: Արցախցիները դատապարտել են Օսմանյան իշխանության կատարած ոճրագործությունը և հանդես եկել պահանջատիրությամբ:

Դիտել Ավելին »

Ջահերթ

Երեկ երեկոյան Արցախի հասարակական ու երիտասարդական կազմակերպությունները ՀՅԴ նախաձեռնությամբ ջահերթ են կազմակերպել սբ․Հակոբ եկեղեցուց դեպի Եղբայրական հուշահամալիրի Զանգակատուն։ Երիտասարդները դատապարտել են 20-րդ դարի առաջին ոճրագործությունը և հանդես եկել ճանաչման պահանջատիրությամբ։

Դիտել Ավելին »

Տոհմակայանը հանձնվեց գիտնականների կառավարմանը

Արցախում գիտելիքահենք տնտեսություն ունենալու դիրքորոշման գործնական դրսևորումն արդեն կոնկրետ օրինակ ունի: Տոհմային կայանը հավատարմագրային կառավարման է հանձնվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հիմնադրած ընկերությանը: Նախաձեռնությունից ակնկալիքները առնվազն երկու հարթությունում են: Նախ՝ ընկերության կառավարման մեջ արդեն ավելի հիմնավոր կներդրվի գիտական տարրը, ապա նաև՝ համալսարանը հնարավորություն կունենա գործնականում փորձարկել գիտական նորույթների արդյունավետությունը: Ամենակարևորը, սակայն, …

Դիտել Ավելին »

Սզնեք

Չափերով փոքր, բայց մեծ պատմություն ունեցող բնակավայրերից է Սզնեքը: Ոչ ավել, ոչ պակաս՝301 տարեկան: Ի սկզբանե, սզնեքցիները հայտնի էին որպես հմուտ արհեստավորներ, ասում են՝լավագույն դերձակներն ու ոսկերիչները հենց այստեղ էին: Սովետի տարիներին նույնիսկ կարի ֆաբրիկա ունեին ՝40 մեքենայով: Պատահական չէր, որ գյուղը հաճախ կոչում էին «Փոքր Թիֆլիս»։

Դիտել Ավելին »

Ալեք և Մարի Մանուկյան դպրոցի աշակերտները նախագահականում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է ԱՄՆ Միչիգան նահանգի Հայ բարեգործական ընդհանուր միության Ալեք և Մարի Մանուկյան դպրոցի մի խումբ ուսուցիչների և ավարտական դասարանի աշակերտների՝ հաստատության տնօրեն Յովսեփ Թորոսյանի գլխավորությամբ:

Դիտել Ավելին »

Արցախում պետականության վերակերտման 100-ամյակին նվիրված գիտաժողով

Այսօր Արցախի պետական համալսարանում կայացել է գիտաժողով “Արցախում պետականության վերակերտում (1917թ.դեկտեմբեր-1918թ.հուլիս) պատմագիտական և քաղաքագիտական հայեցակետեր” խորագրով: Գիտաժողովը կազմակերպվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության և Արցախի մայր բուհի միացյալ ջանքերով: Գիտաժողովը նվիրվել է Արցախում պետականության վերակերտման 100-ամյակին:

Դիտել Ավելին »

«Արցախ»բասկետբոլի թիմի փայլուն հաղթանակը

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի առաջնությունում հաղթող դարձած «Արցախ» թիմի անդամներին: Նախագահը կարեւորել է այդ հաղթանակը՝ նշելով, որ դա մարզիկների եւ մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունք է:

Դիտել Ավելին »

Նախագահի ամենամյա հաղորդումը խորհրդարանում

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ամենամյա հաղորդմամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում, որտեղ ներկայացրել է 2017 թվականի գործունեության արդյունքները եւ 2018 թվականի ծրագրերը: Նախագահը հատուկ կանգ է առել պաշտպանության, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, դատաիրավական եւ պետական կառավարման ոլորտների վրա: Երկրի ղեկավարը նշել է, որ կատարված է մեծ աշխատանք, …

Դիտել Ավելին »

Ազգային ժողովի ապրիլի 19-ի օրակարգը

Արցախի խորհրդարանում ապրիլի 19-ին պատգամավորները մի շարք հանրային նշանակության հարցեր են ուղղել կառավարության անդամներին։ Օրակարգի համաձայն պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով, որոնք մասնավորապես վերաբերում էին ՀՀ-ում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին։ Ազգային ժողովը նաև Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի դատավոր է ընտրել Հասմիկ Խաչատրյանին։

Դիտել Ավելին »

Մատենադարան-Գանձասարում ներկայացվել են բացառիկ արժեքով գրքեր

Ապրիլի 18-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի ունեցավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու (18-րդ դար)  <<Հանգիտագիրք>>  և պ․գ․թ  Արմեն Մալխասյանի <<Հայկական կազմարարության Արցախ-Ուտիք դպրոցը>> գրքերի շնորհանդեսը, որին ներկա էին Արցախի թեմի առաջնորդը, նախարարներ, մտավորականներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից։

Դիտել Ավելին »