Գլխավոր / admin (էջ 30)

admin

Արցախ-2018․ հասցեական սոցիալական, ընդգծված տնտեսական

Տնտեսական աճի նախանձելի ցուցանիշների մասին խոսելու, նաև ամենատարբեր հարցերին պատասխանելու պատրաստակամությամբ՝ պետնախարար Արայիկ Հարությունյանն է հանդիպել լրագրողների հետ: Մեկնարկած տարին նախորդի ձեռքբերումների շարունակությունը պետք է ապահովի: 2018-ը տնտեսական ոլորտում է լուրջ նորություններ խոստանում: Բավական է ասել, որ Արցախի պատմության մեջ ամենամեծ ներդրումային ծրագիրն է մեկնարկելու: Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Դիտել Ավելին »

Նոր ծրագիր՝ անասնապահության ոլորտում

Արցախում անասնապահության ոլորտում նոր ծրագիր է սկսվում: Այն ուղղված է ուղղակիորեն ոչ թե գլխաքանակի, այլ արոտավայրերի կառավարմանը: Այսինքն, խնդիր է դրված ունենալ գլխաքանակի ռեալ պատկերը և, ըստ այդմ, բաշխել արոտավայրերի հարցում ունեցած հնարավորությունները: Գաղափարը գործնական փորձարկում կանցնի: Երկու գյուղում արդեն տրվել է պիլոտային ծրագրի մեկնարկը:

Դիտել Ավելին »

15 տոկոսյա աճ․ ֆինանսների նախարարն է ամփոփել 2017 ը

15 տոկոս. աննախադեպ աճի ցուցանիշներով հրաժեշտ ենք տալիս 2017-ին: 2018-ից էլ հավակնոտ, բայց հիմնավոր ակնկալիքներ կան: Առաջին ասուլիսն է հրավիրել Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Ձեռքբերումների հետ՝ կնճռոտ թեմաներն էլ չի շրջանցել նորանշանակ նախարարը:

Դիտել Ավելին »

Ամանորը Թալիշում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:

Դիտել Ավելին »

Մեխակավան. բնակարանամուտ առաջնագծում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր և մասնակցել պաշտպանության բանակի զինծառայողների համար նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Այնուհետեւ Նախագահը ներկա է գտնվել Մեխակավանում կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:

Դիտել Ավելին »

Պարգևատրվել են տարվա լավագույն մարզիկները՝ սպորտում մեր դեսպանները

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2017 թվականին միջազգային և հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների պարգևատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման։

Դիտել Ավելին »

Նախագահը մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Ամանորյա տոնական միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության կոլեկտիվի ավանդական դարձած Ամանորյա տոնական միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է ընկերության աշխատակիցներին, մաղթել նրանց նորանոր հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում:

Դիտել Ավելին »

Մատաղիս

Մռավ սարի ստորոտում, Թարթառ գետի ափին է ծվարած Մատաղիսը: Պատերազմի տարիներին Մարտակերտի շրջանի տասնյակ այլ բնակավայրերի հետ գրավվել և ավերվել է : 1994 թվականի ապրիլին գյուղի ազատագրումից հետո Արցախի հյուսիսային սահմաններն ամրապնդող Մատաղիսը սկսեց փոքր, բայց հստակ քայլերով վերածվել բարգավաճ ավանի, մինչև 2016-ի  ապրիլը: Առաջիններից էր, որ իր վրա վերցրեց  …

Դիտել Ավելին »

Աշխատանքային խորհրդակցություն նախագահականում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել օրենսդիր և գործադիր թեւերի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են 2018թ. հանրապետությունում իրականացվելիք մի շարք ծրագրերի վերաբերող հարցեր:

Դիտել Ավելին »

«Արցախուղի»՝ յուրաքանչյուր շրջանում

Արցախում նոր Սահմանադրությանը համապատասխան ՏԻՄ համակարգի ամրապնդման ուղղությամբ առաջին գործնական քայլերն են արվում: Քաղաքաշինության նախարարության ենթակայությամբ՝ շուրջ 10 տարի գործող «Արցախուղի» ՓԲԸ տրոհումը ազդարարում է. բնագավառում հնարավորությունների ապակենտրոնացումը մեկնարկել է: Ինչու և ինչ ակնկալիքներով. մանրամասները՝ տեսանյութում:

Դիտել Ավելին »