Գլխավոր / admin (էջ 31)

admin

Սումգայիթյան ջարդերի հիշատակի օր

Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Դիտել Ավելին »

Սերունդների մտքի պայքարում հայրենիքն է

Փետրվարի 27-ին Ստեփանակրտի մշակույթի և երիտասարդության պալատում անցկացվեց Բրեյն-ռինգ ինտելեկտուալ խաղ մրցույթ, որին մասնակցում էին մայրաքաղաքի և հանրապետության բոլոր շրջանների դպրոցների աշակերտներ։ Խաղ-մրցույթը նվիրված էր Արցախյան շարժման 30-ամյակին։ Նույն օրը, Ստեփանակերտի հ․1 հիմնական դպրոցում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ կրկին նվիրված Արցախյան շարժման տարեդարձին։ Միջոցառման ընթացքում դպրոցականերն ու ուսուցիչները հանդես են եկել …

Դիտել Ավելին »

Ժամանակի աչքը

Երբ ակնթարթը դառնում է հավերժություն և պատմություն: Ժամանակին դա եզակիների մենաշնորհն էր: Այսօր մրցակցությունը սրվել է. լուսանկարելու հնարավորություն ունեն բոլորը: Բայց լուսանկարչի արվեստը ընտրած եզակիները վստահ են՝ իրենց աշխատանքի պահանջարկը միշտ էլ կա. լուսանկարիչն է շարունակում մնալ իր ժամանակի ամենատես աչքը:

Դիտել Ավելին »

Արցախ-Իրան․ հարաբերությունների սահմանագիծ

Իրանն այն երկիրն է, որ սահմանակից է արցախյան հարցում հակամարտող բոլոր կողմերին: Եվ այն երկիրն է, որ չնայած փակ սահմանին, բարիդրացիական դիրքորոշում է ցուցաբերում Արցախի հանդեպ։ Իրանի հետ համագործակցության դրական զարգացումների և ակնկալիքների մասին պաշտոնական ու փորձագիտական մոտեցումները՝ տեսանյութում։

Դիտել Ավելին »

Տաք զրույց մայրենիի շուրջ

Փետրվարի 22-ին Համազգային հայ կրթական ու մշակութային միության անդամները «Արմատներ» մշակութային կենտրոնում հանդիպել են արցախցի երիտասարդների հետ։ Հանդիպմանը քննարկվել են բազում հարցեր, որոնց փակագծերը բացվում են տեսանյութում։

Դիտել Ավելին »

Մանկական բուժմիավորման խնդիրները նախագահի ուշադրության կենտրոնում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության <<Արեւիկ>> մանկական բուժմիավորում, հանդիպել բժշկական անձնակազմի հետ եւ քննարկել հաստատության գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ առողջապահության ոլորտը, մասնավորապես՝ մանկական բժշկությունը, մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ արվելու է հնարավորը բուժսպասարկման որակը …

Դիտել Ավելին »

ԱՀ ոստիկանության կոլեգիայի նիստ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: Նախագահը հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության աշխատանքը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար: Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականին օպերատիվ ծառայողական գործունեություն իրականացնելու ընթացքում ոստիկանությունից եւս պահանջվելու է ամենօրյա քրտնաջան աշխատանք: «Հանցավորության դեմ տարվող պայքարում …

Դիտել Ավելին »

Շարժման 30-ամյակին նվիրված տոնական համերգ

Արցախյան շարժման 30-ամյակի հանգրվանային ամսաթիվ համարվող փետրվարի 20-ը նշանավորվել է մեծ հանդիսավորությամբ՝ պետական ու հասարակական միջոցառումներով: Օրը եզրափակվել է տոնական համերգով, որին ներկա էին նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դիտել Ավելին »

ԱՀ նախագահն ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին: Քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Ամերիկյան և Արցախի պետական համալսարանների միջև փոխգործակցության խնդիրներին:

Դիտել Ավելին »