Գլխավոր / admin (էջ 40)

admin

Լրագրողը և պատերազմը

Տեղեկատվությունը շատ հաճախ դիտարկվում է, որպես ռազմավարություն, մանավանդ արդի հիբրիդային պատերազմի պայմաններում: Իսկ հակամարտության մեջ գտնվող երկրներում ռազմադաշտից պակաս կարևոր չէ տեղեկատվական դաշտը: Պատերազմական իրավիճակը տեղեկատվական դաշտում օպերատիվություն է ենթադրում, ինչը արդի պայմաններում շատ դժվար չէ, սակայն այստեղ կարևորվում է տեղեկության անվտանգ փոխանակումը, չմոռանալով իհարկե ազգային անվտանգության առաջնահերթությունները:

Դիտել Ավելին »

Կտավ արարողների բոլոր երանգները

Դեկտեմբերի 8-ին նշվում է Նկարչի միջազգային օրը։ Հնադարյան այս մասնագիտության տեր արվեստագետները միշտ նորովի զարմացնում են աշխարհի ու կյանքի իրենց պատկերացմամբ։ Սակայն տոնը ոչ միայն նրանց է պատկանում: Այս օրը նաև գեղեցիկը սիրող ու գնահատող բոլոր մարդկանց տոնն է:

Դիտել Ավելին »

Հարգանքի տուրք Սպիտակի աղետի հիշատակին

Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Դիտել Ավելին »

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատվության բերկրանքը

Դեկտեմբերի 5-ը Գարիկ Պետրոսյանի և Էվելինա Բալասանյանի ընտանիքում առանձնահատուկ ձևով է հիշվելու։ Հենց այսօր բազմազավակ ընտանիքին հանձնվեցին նոր առանձնատան բանալիները։ 90 քառակուսի մետր 4 սենյականոց բնակարանում կան բոլոր պայմանները բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ Հայաստան համահայկական հիմնադրամի հովանավորությամբ Արցախում արդեն 25 տուն է կառուցվել, 10-ը դեռ ընթացքի մեջ է։

Դիտել Ավելին »

Հերհեր

Դեպի Ամարաս գետի հովիտը ձգվող լեռնապարի արևելահայաց լանջին է ծվարած Մարտունու շրջանի Հերհեր գյուղը. գյուղ որի պատմությունը սկսվում է 4-5-րդ դարերից: Կառուցվել է որպես Ամարասի միաբանների ամառանոց: 1950-ականներին Հերհերի ճանապարհի կառուցման ժամանակ գտնված կարասային տիպի հարուստ թաղումներով հին գերեզմաններն էլ վկայում են, որ այս տեղանքում մարդիկ ապրել են դեռ նախաքրիստոնեական …

Դիտել Ավելին »

ՀՀ, ԱՀ նախագահների բանակային օրակարգի երրորդ օրը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին դեկտեմբերի 4-ին այցելել է հանրապետության կենտրոնական և արևելյան մասերում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին: Նախագահները դիտել են զորավարժություններ, ներկա գտնվել մի շարք զորանոցների և այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին:

Դիտել Ավելին »

Սերժ Սարգսյանի աշխատանքային երկրորդ օրը Արցախում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին դեկտեմբերի 2-ին այցելել են հանրապետության հարավային թեւում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին: Նախագահները դիտել են զորավարժություններ, ներկա գտնվել զորանոցի եւ մի շարք օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին, ինչպես նաեւ մասնակցել զինծառայողների համար կառուցված նոր բազմաբնակարանոց շենքի …

Դիտել Ավելին »

Ստեղծարար կամուրջ «Վիքիակումբի» և «Թումոյի» միջև

Նոյեմբերի 30-ին Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար կենտրոնում տեղի ունեցավ Վիքիպեդիայում նոր,որակյալ և հավաստի տվյալներով Արցախի գյուղերի մասին պատմող հոդվածների շնորհանդեսը։ Շուրջ 10 օր, 10 խմբագիր ու լուսանկարիչ, շրջել են Ասկերանի շրջանի՝ Շոշ,Նորագյուղ,Աստղաշեն,Պատարա և այլ գյուղերով։ Չնայած, որ խոչընդոտներ եղել են, այնուամենայնիվ, նրանք պատրաստ են նորից մասնակցել աշխատարանին։

Դիտել Ավելին »