Գլխավոր / admin (էջ 48)

admin

Խծաբերդ

Խծաբերդ գյուղը գտնվում է Հադրութ շրջկենտրոնից 50 կմ դեպի արևմուտք։ Ի դեպ, Տողի խաչմերուկից դեպի աջ կարճ ճանապարհն արդեն անցանելի է և բարեկարգ։ Դուք բացառիկ հնարավորություն կունենաք ոչ միայն տեսնել Օձաբերդ, Հազարափրկիչ, Անմտեղ պարսպապատ բերդերը՝ քանդված եկեղեցիներով, խաչքարերով (VII -XVII   դդ.), Ղալալվի բերդ-քարայրը, այլ նաև վայելել Խծաբերդի իրական հարստությունը՝ խծաբերդցիների …

Դիտել Ավելին »

Արցախի զարգացման 2017-2020թթ. տեսլականը

Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020 թվականների ծրագրի հիմնական դրույթներին: Իր ելույթում Բակո Սահակյանը ներկայացրել է իրականացվելիք աշխատանքների կարևորագույն ուղղություններն ու առաջադրանքները: Երկրի ղեկավարն անդրադարձել է պետականաշինության, բանակաշինության, անվտանգության և հասարակական կարգի պահպանման, արտաքին քաղաքականության, տնտեսության, սոցիալական, մշակույթի, սպորտի, առողջապահության, ժողովրդագրության, զբոսաշրջության և …

Դիտել Ավելին »

Կենտրոնական պաշտպանական շրջանը 25 տարեկան է

Հոկտեմբերի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է կենտրոնական ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկի կազմավորման տարեդարձին նվիրված տոնական միտինգին։ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը այսօր դարձավ 25 տարեկան։ Զորամասում այսօր մարդաշատ էր՝ ազատամարտիկներ,դպրոցականներ,զորամասի նախկին զինծառայողներ։ Լեգենդար պաշտպանականը առայսօր ԶՈՒ-ի ամենամարտունակներից է։

Դիտել Ավելին »

ԱՀ նախագահի հյուրերն էին բժիշկներ Ֆրեզնոյից

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, ովքեր բարեգործական հիմունքներով իրականացնում են բժշկական սպասարկում մեր քաղաքացիների համար:

Դիտել Ավելին »

Պետական մանկապարտեզի բացում Շուշիում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է Շուշի քաղաքում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը նախադպրոցական ցանցի ընդլայնումը Շուշիում համարել է քաղաքի զարգացման կարեւոր գրավականներից մեկը եւ երախտագիտություն հայտնել ամերիկահայ բարերար Էդուարդ Մսրլյանին նախագծի իրականացման համար:

Դիտել Ավելին »

Ալբերտո Մակեդոյի այցը ԹՈՒՄՈ

Իսպանացի արվեստագետ Ալբերտո Լեվի Մակեդոն Թումո Ստեփանակերտում երեկ ներկայացրել է BrainArt-ը՝ տեխնոլոգիաների և արվեստի միաձուլումը։ Հանդիպման ընթացքում փողի կենդանի հնչյուններն, անցնելով BrainArt սարքի միջոցով, վերածվել են տեսողական ինստալյացիայի, որը լավագույնս ցուցադրեց՝ ինչպես է երաժշտությունը ազդում մարդու ուղեղի վրա։ Մակեդոն հանդիպման մասնակիցներին պատմեց նաև արվեստի և տեխնոլոգիաների միաձուլման իր փորձի ու …

Դիտել Ավելին »

Մետաքսկոմբինատ. հին հասցեում՝ նոր ձեռնարկ

Անցյալ դարի 90-ականներից  հետո Արցախում «Ղարմետաքսկոմբինատ»-ը ապրված լեգենդ ու կորսված հիմնաքար էր շատերի համար, բայց ոչ բոլորի: 2013-ին նույն հասցեում պետության աջակցությամբ «Մետքասկոմբինատ» ՍՊԸ-ի ծնունդը նշանավորեց մի նոր, հավակնոտ ծրագրի մեկնարկ. հիմնել արտադրական տարածքների ցանց, որը պիտի վերականգնի Արցախի՝ թեթև արդյունաբերության երբեմնի փառքը, կայանալու հնարավորություն տա ՓՄՁ սուբյեկտներին, ստեղծի հարյուրավոր …

Դիտել Ավելին »

Բերքի տոն 2017

Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված Բերքի տոն է այսօր կայացել Ստեփանակերտում: Համաժողովրդական տոնը նշանավորվել է նաև մի շարք մշակութային միջոցառումներով: Բերքի տոնին մասնակցելու նպատակով հանրապետության շրջաններից եկած բոլոր անհատներին ու տնտեսավարող սուբյեկտներին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ որպես աջակցություն, ապահովել է վառելիքով, իսկ նրանց թիվը հաշվվում էր հազարով:

Դիտել Ավելին »

Կալիֆորնիա-Արցախ․ բարեկամությունը ամրապնդվում է

Այսօր Արցախ է ժամանել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի պատվիրակությունը, ով Արցախում առաջինը հանդիպել է խորհրդարանականների հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրին, ապրիլյան պատերազմին, դրանից բխող մի շարք խնդիրների ու համագործակցության հարցերին։ Կալիֆորնիան ԱՄՆ այն նահանգներից է, որ 2014 թվականին  ճանաչել է Արցախի անկախությունը։

Դիտել Ավելին »