Գլխավոր / admin (էջ 5)

admin

Զոհրաբ Մնացականյանն աշխտանքային այցով Արցախում է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Դիտել Ավելին »

Արարատ Միրզոյանը՝նախագահին հյուր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին։ Քննարկվել է Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Դիտել Ավելին »

Տիգրան Ավինյանը հյուրընկալվել է ԱՀ նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քննարկվել են Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր։

Դիտել Ավելին »

Հանդիպումներ ,,Ֆրանսիա Արցախ,, բարեկամության շրջանակներում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատում <<Ֆրանսիա-Հայաստան>> բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին: Քննարկվել են Արցախի եւ Ֆրանսիայի հարաբերություններին վերաբերող հարցեր:

Դիտել Ավելին »

Գինու փառատոնը Տողի մելիքական ապարանքում

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է Արցախյան գինու ավանդական փառատոնին: Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից, հյուրեր արտերկրից:

Դիտել Ավելին »

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը

Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին և Ղարաբաղյան շարժման 30-ամյակին է նվիրված «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով Ստեփանակերտում մեկնարկած միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը, որին մասնակցության հայտ է ներկայացրել 105 պատվիրակ՝ 7 երկրից։ Գիտնականներ ու տարբեր ոլորտների մասնագետներ, այդ թվում՝ պրոֆեսորներ Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից և Արցախից, ինչպես նաև մասնակիցներ …

Դիտել Ավելին »

Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն համայնք

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ: Քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:

Դիտել Ավելին »

Կալիֆոռնիայի սենատի անդամն ու Գլենդելի քաղաքապետը՝ նախագահին հյուր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին եւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին: Քննարկվել են Արցախի եւ Կալիֆորնիայի փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր

Դիտել Ավելին »

Դիտակետում նորից Թալիշն է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ: Երկրի ղեկավարը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Դիտել Ավելին »

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Արփի Վարդանյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Դիտել Ավելին »