Գլխավոր / admin (էջ 50)

admin

Արցախի ներդրումային հիմնադրամը 10-ը տարեկան է

Արցախյան տնտեսական երրորդ համաժողովի ընթացքում նախորդ տարիների ձեռքբերումները գնահատվեցին: Որպես պետություն-մասնավոր համագործակցությունն ամրացնող օղակ՝ Արցախի ներդրումային հիմնադրամն է առանձնացել՝ իր բազմաթիվ ծրագրերով: Երրորդ համաժողովը համընկավ հիմնադրամի գործունեության 10-ամյակին եւ յուրօրինակ հաշվետվություն դարձավ հիմնադրամի համար: 10-ամյակը պատվով է հաղթահարել, առջեւում նոր ծրագրեր են, համաժողովի մասնակիցների թվում՝ նոր գործընկերներ:

Դիտել Ավելին »

Մարտակերտը շրջվարչակազմի նոր ղեկավար ունի

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Էդգար Հարությունյանը նշանակվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Դիտել Ավելին »

Խանասորի Վարդանի ժառանգները Արցախում

Նախնյաց կանչը, թե եսը վերագտնելու մորմոքն է Իրինա և Օլգա Մեհրաբյաններին բերել Արցախ, ովքեր եկել են տեսնելու այն վայրը, տունը որտեղ ծնվել է իրենց պապն ու ապուպապը, նույն ինքը Խանասորի Վարդանը: Իրենց զգացողությունների ու ապրումների մասին մեծ հայդուկի ժառանգները կիսվեցին “Արցախթայմս”-ի տաղավարում:

Դիտել Ավելին »

Երիտասարդ քաղաքական գործիչները Արցախում

Սեպտեմբերի 30-ին մի խումբ օտարազգի երիտասարդ քաղաքական գործիչներ, ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ ճանաչողական այցով Արցախում էին։ 17 երկրից 25 ներկայացուցիչներ 2 օր տարբեր հանդիպումներ կունենան արցախցի պաշտոնյաների, ՀԿ-երի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և հնարավորություն կունենան հստակ պատկերացում կազմելու ղարաբաղյան հակամարտության, Արցախի նորանկախ պետության մասին։

Դիտել Ավելին »

Արցախյան տնտեսական ֆորում – 2017

2017թ․ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 02-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվում է երրորդ Արցախյան Տնտեսական Համաժողովը, որի կազմակերպիչներն են Արցախի Ներդրումային Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական Պալատը և “Իվենսենթր” ընկերությունը։

Դիտել Ավելին »

Արծիվ մահապարտների զորագնդի 25 ամյակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրի տարածքում մասնակցել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Նախագահը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Արծիվ մահապարտներ» զորագնդի մի խումբ մարտիկներին պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Դիտել Ավելին »

Հայաստանի ու Արցախի երկրպագու Սվենը

Արցախի 17000-րդ զբոսաշրջիկը նորվեգացի գրող՝ Սվեն-Էրիկ Ռիսեն է։ Տիգրան Վանը ինչպես ինքն է իրեն կոչում, Հայաստանի ամենահավտարիմ երկրպագուներից է: Նրա հոդվածները հայոց ցեղասպանության թեմայով տպագրվել են մի շարք նորվեգական թերթերում, հանդես է գալիս նաև հանրային դասախոսություններով տարբեր լսարանների առջև: Նա առաջին անգամ է Արցախում և մենք նրա հետ զրուցելու հնարավորությունը …

Դիտել Ավելին »

ԱՀ խորհրդարանի 6 րդ գումարման առաջին նիստը ԱՀ նախագահի մասնակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին կառավարության անդամների հետ մասնակցել է Ազգային ժողովի նիստին եւ պատասխանել պատգամավորների կողմից բարձրացրված հարցերին:Նախագահն անդրադարձել է սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի՝ նշելով, որ ակնկալում է համատեղ արդյունավետ աշխատանք կառավարության եւ Ազգային ժողովի միջեւ:

Դիտել Ավելին »

ԱՀ պետնախարարի մամուլի ասուլիս

Այսօր լրագրողներին մամլո ասուլիսի հրավիրեց նախկին վարչապետ, նորանշանակ պետական նախարար Արայիկ Հարությունյանը։ Համառոտ նախաաբանում նա ներկայացրեց յուրօրինակ հաշվետվություն անցած 10 տարվա ընթացքում իր ղեկավարած կառավարությունների գործունեության մասին։ Տնտեսության բոլոր ճյուղերում ունեցել ենք մեծ ու փոքր ձեռքբերումներ։ Այդուհանդերձ խնդիրներ դեռ կան, տնտեսական բլոկինը այսուհետ ևս կփորձեն կարգավորել պետնախարար Հարությունյանի կողմից համակարգվող …

Դիտել Ավելին »

Մեկնարկեց ԱԺ 6-րդ նստաշրջանը

Սեպտեմբերի 28-ին գումարված խորհրդարանի անդրանիկ նիստով իր աշխատանքները սկսեց ԱՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանը: Նիստի օրակարգում ի շարս այլ հարցերի ընդգրկված էին “”Էներգետիկայի մասին”” ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին “”Լիցենզավորման մասին”” ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և “”Պետական տուրքի մասին”” ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի …

Դիտել Ավելին »