Գլխավոր / admin (էջ 57)

admin

ԱՀ նախագահն ընդունել է ,,Թուֆենկյան,, հիմնադրամի տնօրենին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է <<Թուֆենկյան>> բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել հիմնադրամի աշխատանքն Արցախում, հույս հայտնելով, որ կազմակերպությունը կշարունակի նույն եռանդով իրականացնել իր հայրենանվեր գործունեությունը մեր հանրապետությունում:

Դիտել Ավելին »

Պահի հավերժությունը

Այսօր՝ օգոստոսի 19-ին, լուսանկարի համաշխարհային օրն է, ինչի կապակցությամբ կարելի է միանալ լուսանկարի կախարդական աշխարհին ու ներգրավել այնտեղ հարազատներին ու մտերիմներին, կարելի է նաև այցելել ֆոտոցուցահանդեսներ՝ նշանավորելու համար հետաքրքիր տոնը։ Օրը ևս մեկ առիթ է նայել աշխարհին ու շրջակա իրականությանը խցիկի տեսապակու միջով ու ուրախացնել բոլորին սեփական եզակի լուսանկարներով։

Դիտել Ավելին »

Սպիտակ քաղաքի վերածնունդը

Տիգրանակերտի քառասուն օր տևած հնագիտական պեղումները ավարտվեցին: Աշխատանքներն իրականացվել են երկու հարթակներում։ Ամրացված թաղամասում բացվել է պարսպապատի հերթական հատվածը: Այստեղ ճարտարապետությունը շատ խոսուն է և բավական տեղեկություններ է հաղորդում անցյալում իրականացված շինարարական լուծումների բարձր վարպետության մասին: Վաղ քրիստոնեական հրապարակում աշխատանքներն ընթացել են քաղաքային, կամ մեծ եկեղեցու արևմտյան հատվածում, և պետք …

Դիտել Ավելին »

Քարանձավի գաղտնիքները

Քարին տակ գյուղի մոտ գտնվող Ալեքսանա Ղուզե քարանձավում արդեն չորրորդ տարին է հնեաբանական ուսումնասիրություններ են կատարվում և առկա նյութը գրավել է, ոչ միայն հայ, այլ նաև արտասահմանցի մասնագետներին։ Քարանձավը գտնվելով տարանցիկ կետում, կարևոր տեղեկություններ կարող է հաղորդել մարդու տեղաշարժի մասին։ Արդեն ունենք առաջին բայց և ծանրակշիռ փաստարկները։ Գտնված մարդու ատամի …

Դիտել Ավելին »

Արցախի երկրագործության յուղոտ պատառը

Տարիներ առաջ անհավատալի էր թվում, արցախյան իրականության հետ չկապված: Սակայն նախաձեռնությունը հաջողությամբ դիմացավ ժամանակի փորձությանը: Եվ յուղատու մշակաբույսերի ցանքսերը տարեցտարի ընդլայնվում են մեր երկրում: Այս տարի դրանց ընդհանուր ծավալը 2,5 անգամ աճել է 2016-ի համեմատ: Որո՞նք են ժողովրդականացման նման տեմպերի պատճառները: Ինչու՞ են դրանում շահագրգռված և պետությունը, և հողագործը, և …

Դիտել Ավելին »

«Երիտֆորում 2017»

Օգոստոսի 12-ին, երիտասարդների միջազգային օրը, Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի դպրոցում մեկնարկել է «Երիտֆորում 2017»-ը։ Մայրաքաղաքի և համայնքների 18-30 տարեկան երիտասարդներին մեկ գաղափարի շուրջ համախմբել է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Եռօրյա ֆորումի ժամանակ երիտասարդների համար կկազմակերպվեն դասախոսություններ,ժամանցային միջոցառումներ,էքսկուրսիաներ և հանդիպումներ պաշտոնյաների և տարբեր մասնագետների հետ։

Դիտել Ավելին »

“Ջազի օրեր Արցախում”

Արցախում առաջին անգամ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և մեր հայրենակից, տաղանդաշատ երաժիշտ ջազմեն Արտյոմ Լալայանի համատեղ նախաձեռնությամբ, օգոստոսի 9-ին և 10-ին մայրաքաղաք Ստեփանակերտում անց է կացվել “Ջազի օրեր Արցախում” խորագրով փառատոն։ Այն մեկնարկել է “Վալեքս Գարդեն” հյուրանոցում,այնուհետև շարունակվել Վերածննդի հրապարակում։ Տոնական տրամդրություն ապահովել են Հայաստանից,Ռուսաստանից և Աֆրիկայից ժամանած ջազ …

Դիտել Ավելին »

Բարոնուհի Քոքսի 86-րդ այցն Արցախ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության Լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսը 86-րդ անգամ այցելել է Արցախ ու իր մարդասիրական ծրագրերով մի շարք հանդիպումներ ունեցել: Բարոնուհու արցախյան օրագիրը 27 տարվա տարեգրություն ունի, այն ամբողջանում է Արցախյան դատի պաշտպանությամբ:

Դիտել Ավելին »

Բնիկ ժողովուրդների համաշխարհային օր

Արժևորելով բնիկ ժողովուրդների ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ 1994թ․ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան օգոստոսի 9-ը հռչակել է որպես Աշխարհի բնիկ ժողովուրդների համաշխարհային օր։ 1995թ․ սկսված Բնիկ ժողովուրդների միջազգային տասնամյակն օգնել է ավելի հստակ դարձնել ամբողջ աշխարհում բնակվող բնիկների ձայնը։ Միջազգային կառույցն իր հարգանքն է մատուցում բոլոր այդ ազգերին ու փորձում ամրապնդել նրանց …

Դիտել Ավելին »