Գլխավոր / admin (էջ 58)

admin

“Ջազի օրեր Արցախում”

Արցախում առաջին անգամ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և մեր հայրենակից, տաղանդաշատ երաժիշտ ջազմեն Արտյոմ Լալայանի համատեղ նախաձեռնությամբ, օգոստոսի 9-ին և 10-ին մայրաքաղաք Ստեփանակերտում անց է կացվել “Ջազի օրեր Արցախում” խորագրով փառատոն։ Այն մեկնարկել է “Վալեքս Գարդեն” հյուրանոցում,այնուհետև շարունակվել Վերածննդի հրապարակում։ Տոնական տրամդրություն ապահովել են Հայաստանից,Ռուսաստանից և Աֆրիկայից ժամանած ջազ …

Դիտել Ավելին »

Բարոնուհի Քոքսի 86-րդ այցն Արցախ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության Լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսը 86-րդ անգամ այցելել է Արցախ ու իր մարդասիրական ծրագրերով մի շարք հանդիպումներ ունեցել: Բարոնուհու արցախյան օրագիրը 27 տարվա տարեգրություն ունի, այն ամբողջանում է Արցախյան դատի պաշտպանությամբ:

Դիտել Ավելին »

Բնիկ ժողովուրդների համաշխարհային օր

Արժևորելով բնիկ ժողովուրդների ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ 1994թ․ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան օգոստոսի 9-ը հռչակել է որպես Աշխարհի բնիկ ժողովուրդների համաշխարհային օր։ 1995թ․ սկսված Բնիկ ժողովուրդների միջազգային տասնամյակն օգնել է ավելի հստակ դարձնել ամբողջ աշխարհում բնակվող բնիկների ձայնը։ Միջազգային կառույցն իր հարգանքն է մատուցում բոլոր այդ ազգերին ու փորձում ամրապնդել նրանց …

Դիտել Ավելին »

Ժողովրդագրությունն Արցախում 2017․ Բում չէ, բայց աճ կա

2016-ը Արցախի համար չդարձավ ժողովրդագրական աղետի տարի: Եռամսյակ առ եռամսյակ, որոշակի վայրիվերումներով, դեմոգրաֆիկ պատկերում բալանսը խոշոր հաշվով կայուն էր: Դրական դինամիկան շարունակվում է. 2017-ի առաջին կիսամյակում 2016-ի համեմատ աճէլ է և՛ ամուսնությունների և՛ նորածինների թիվը: Ժողովրդագրական ցուցանիշները ընտանիքից մինչև վիճակագրական ցուցանիշներ՝ մի քանի րոպեում:

Դիտել Ավելին »

Ծար գյուղ

Խաչենի իշխանության շրջանում Ծարն Արցախի կենտրոններից էր, իշխանական Դոփյան տոհմի նստավայր: 19-րդ դարասկզբին ավերվել է թուրքերի ասպատակությունների ժամանակ, հետո հայաթափվել, բնակեցվել քրդերով, հետո էլ բռնակցվել Խորհրդային Ադրբեջանին: 1993 թվականից Ծարն ազատ է՝ ազատագրված: Մի օր անպայման արժե այցելել բնության և պատմության այս գողտրիկ անկյուն:

Դիտել Ավելին »

Հայկ Խաչո․Ղամիշլիից՝ Իշխանաձոր

Հայկ Խաչոն իր ընտանիքի` երեք դստրերի հետ Արցախ է տեղափոխվել 2016թ.` Սիրիական պատերազմի ընթացքում: Սիրիայում իսլամական պետություն խմբավորումը (ISIS) բռնել էր բժշկին և ստիպել հրաժարվել քրիստոնեությունից: Ազատ արձակվելուց հետո Հայկ Խաչոն որոշել է ապաստան գտնել Արցախում և ընտանիքի հետ նոր կյանք սկսել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: Այժմ Արցախի Քաշաթաղի շրջանում …

Դիտել Ավելին »

Հանգստյան գոտիների արցախյան առաջարկը

Ամռան այս շոգ ու արևոտ օրերին բոլորը հանգստանալու ցանկություն ունեն՝ ճանապարհորդել, թե արձակուրդները հայրենիքում անցկացնել ։ Որտեղ և ինչպես լիցքաթափվել, առաջարկները մեզանում շատ չեն, բայց, այնուամենայնիվ, տարբերակներ գտնել՝ կարելի է։ Մենք ուղևորվեցինք հանգստյան գոտիներ և տեսանք, թե ինչ հնարավորություններ ունեն լիարժեք հանգստի համար։

Դիտել Ավելին »

Պտտվիր, պտտվիր կարուսել… Միայն թե՝ անվտանգ

Որտե՞ղ կազմակերպել երեխաների ակտիվ հանգիստը: Եթե նախընտրում եք կարուսելները, և խոսքը բակային ատրակցիոնների մասին չէ, ապա Արցախում բոլորն էլ նույն հասցեն ունեն. քաղաք Ստեփանակերտ, Նելսոն Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգի: Եթե մանուկներին ու ծնողներին բազմազանությունն է հետաքրքրում, ապա տեխնիկական անվտանգության կենտրոնի փորձագետներին՝ կարուսելների անվտանգության մակարդակը: Ոլորտի վերջին նորությունները՝ տեսանյութում:

Դիտել Ավելին »

ԹՈՒՄՈ-ի ստեղծարար նախագծերից

Հուլիսի 28-ին “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ֆիլմերի աշխատարանի ամփոփում էր: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ղեկավարությամբ կենտրոնի սաները ստեղծել են 3 կարճամետրաժ ֆիլմ, որոնք պատմում են Արցախում բնակվող հերոս մարդկանց մասին:

Դիտել Ավելին »

Հունոտի առեղծվածը

”Հունոտի կիրճ” պետական բնապատմական արգելոցը տարեցտարի լայն ճանաչում է ձեռք բերում, հատկապես ամառային ամիսներին այստեղ մարդաշատ է: Այն դարձել է Արցախի զբոսաշրջային ներուժի կարևոր մաս և իր էկոհամակարգով ու պատմամշակութային միջավայրով հանդես է գալիս որպես առանձին զբոսաշրջային արդյունք։ Բուսական ու կենդանական միջավայրը, պատմահնագիտական ու ճարտարապետական մի շարք շինությունները, որոնք մեզ …

Դիտել Ավելին »