Գլխավոր / admin (էջ 70)

admin

…այլևս երբեք

Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին Ստեփանակերտի հուշահամալիրում կանգնեցվեց զանգակատուն, որի մոտ արցախցիներն ամեն ապրիլի 24 հավաքվում են՝ սրբադասված նահատակների հիշատակը խնկակելու: Խոնարհումի տուրքը՝ լուռ ու պահանջատիրության ուխտով:

Դիտել Ավելին »

Արցախը հիշում և պահանջում է

Արցախի նոր սերունդը հիշում և հատուցում է պահանջում: Պայքարն անդադար է, քանի դեռ արդարադատությունը չի հաղթանակել: Ամեն տարի ՀՅԴ առաջնորդությամբ ջահերթ է կազմակերպվում դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ մոմեր են վառվում՝ ի հիշատակ անմեղ նահատակների: Սրբազան պայքարի ուխտով երիտասարդության շարքերում նաև զինվորականությունն է:

Դիտել Ավելին »

Գիտական հենք զինուժում

Ժամանակակից զինատեսակները գիտական հիմք ունեն, և մեր բանակին անհրաժեշտ են սպաներ, ովքեր միաժամանակ նաև ռազմական ճարտարագետներ են: Միայն ոգին բավարար չէ պատերազմում հաղթելու համար, անհրաժեշտ է նաև տեխնիկական գրագիտության բարձր մակարդակ, որը կապահովեն ԲՈՒՀ-երին կից գործող ռազմական ամբիոնները, գտնում է ԱՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղունցը: Աշխարհը հեռու է ռոմանտիզմից և …

Դիտել Ավելին »

Մերձավոր Արեւելք եւ Հարավային Կովկաս. ընդհանրություններ եւ առանձնահատկություններ

Սիրիայի հարցում կա՞ն ռուս-ամերիկյան պայմանավորվածություններ, ի՞նչ զարգացումներ են հնարավոր մերձավորարեւելյան կարգավորման գործընթացում, ինչպե՞ս կանդրադառնա այդ ամենը Արցախի հարցին… Թեման քննարկվում է «Ֆորում» ծրագրում:

Դիտել Ավելին »

Ցեղին սիրտը

Հայ մեծանուն գրող, արևմտահայ բանաստեղծության նշանավոր ներկայացուցիչ Դանիել Վարուժանի գործն ընդհատվեց արյունալի դեպքերի պատճառով։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած՝ կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Եղեռնի զոհ դարձավ նաև Վարուժանը։ Ապրիլի 20-ը Դանիել Վարուժանի ծննդյան օրն է։

Դիտել Ավելին »

Կավի հետ զրուցողը

Ձեզ ենք ներկայացնում Սերոբ Մամունցի կավի հետ երկխոսության պատմությունը։ Այդ պատմությունից մենք հասկացանք, որ, ինչպես մարդիկ, այնպես էլ կավը բնավորություն ունի։ Զայրացած կամ վատ տրամադրությամբ երկխոսությունը չի ստացվում․ կավը չորանում ու ջարդվում է։ Բացի դրանից, եթե բացասական էներգիայով է պատրաստվում գործը, հետո ինչ-որ մեկի ձեռքին հայտնվելով՝ վնասում է նրան: «Վատը …

Դիտել Ավելին »

Հակակարկտային առաջնագիծ

Թե որքան անգութ կարող է լինել կարկուտը, արցախցի հողօգտագործողները՝ սեփական դառը փորձով գիտեն: Ոչ վաղ անցյալում կարկտահարության զոհ էին դառնում ցանքատարածությունների և այգիների հազարավոր հեկտարներ: Զենիթ համակարգերի ներդրման նպատակը հողօգտագործողին կարկտից պաշտպանելն էր: Այսօր Արցախում արձանագրում են՝ շնորհիվ համակարգի կենտոնացված կառավարման, զգալիորեն բարելավվել է հակակարկտային կայանների սպասարկման որակը, բարձրացել դրանց …

Դիտել Ավելին »

Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության ընդունումը՝ անհրաժեշտություն է

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի որդեգրած ռազմավարական ուղղություններից ու առաջնահերթություններից են քաղաքացիական հասարակության հետ գործակցության ընդլայնումը, հանրային իրազեկումը, սոցիալական ուղղվածության փակ հիմնարկներում ու շրջաններում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված համապատասխան աշխատանքների իրականացումը և այլն։ Արցախում մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների երաշխավորման մակարդակի բարձրացման համար, պաշտպանը կարևորում է մարդու …

Դիտել Ավելին »

Զատկին ընդառաջ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը մեզանում արմատավորված է Զատիկ անվամբ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը մեր եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Օրվա ընթացքում հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, ինչին ի պատասխան՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Այս բառերն ասելիս …

Դիտել Ավելին »