Գլխավոր / Արցախի Հանրապետության նախագահի օրակարգը

Արցախի Հանրապետության նախագահի օրակարգը

Բակո Սահակյանն այցելել է նոր կահավորված զորամաս

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին այցելել է կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:

Դիտել Ավելին »

Նախագահն ընդունել է Արման Թաթոյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Դիտել Ավելին »

Նախագահն ընդունել է Ֆրեզնոյից ժամանած բժիշկներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, ովքեր բարեգործական հիմունքներով բժշկական սպասարկում են իրականացնում մեր քաղաքացիների համար: Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Դիտել Ավելին »

Վալանս քաղաքի պատվիրակությունն Արցախում է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են քույր քաղաքների համաձայնության շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի եւ Վալանսի միջեւ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Դիտել Ավելին »

Բակո Սահակյանն այցելել է մարտական դիրքեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտել Ավելին »

Բակո Սահակյանն ընդունել է բարերարների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է կանադահայ բարերար Խորեն Մարդոյանին, ֆրանսիահայ բարերար Ռուբիկ Գալստյանին եւ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Դիտել Ավելին »

Նախագահն ընդունել է Արտո Թունջբոյաջյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ճանաչված երգիչ Արտո Թունջբոյաջյանին եւ նրա գործընկերներին: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արտո Թունջբոյաջյանի արվեստը մեծ հարգանք է վայելում Արցախում, որտեղ նա ունի բազմաթիվ երկրպագուներ՝ հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվորեն մասնակցել Արցախի մշակութային ոլորտի զարգացմանը:

Դիտել Ավելին »

Նախագահը պարգևատրել է ուսուցիչների

Հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգեւատրման արարողություն: Նախագահն անգնահատելի է համարել ուսուցչի դերակատարությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, կրթության, ազգային արժեքների եւ ավանդույթների պահպանման գործում՝ որպես պետականաշինության գործընթացի կարեւոր հիմնասյուներից մեկը:

Դիտել Ավելին »

Խորհրդակցություն՝ բերքի տոնի կազմակերպման թեմայով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված բերքի տոնի միջոցառումների կազմակերպման հարցերին: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Դիտել Ավելին »

Հանդիպում <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ: Հանդիպման սկզբում երկրի ղեկավարը շնորհավորել է Հայկակ Արշամյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ նրան մաղթել արդյունավետ աշխատանք:

Դիտել Ավելին »